Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Քննչական կոմիտեն ձևավորման եզրին է. աղվանհովսեփյանական կադրերը «ստարտի» վրա են

Ազգային ժողովը մայիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը: Սերժ Սարգսյանի կողմից այն ստորագրվելուց և հնգօրյա ժամկետում կոմիտեի ղեկավարին ու ղեկավար կազմին նշանակելուց հետո քննչական կոմիտեն նոր միայն կսկսի գործել:

Այսօր արդեն կառավարության նիստում քննչական կոմիտեի համար շենքային պայմաններ ստեղծելու գումար է հատկացվել: Կոմիտեի վարչական մասնաշենքը լինելու է Մամիկոնյանց 46/5 հասցեում, որի հիմնանորոգման համար 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 27 միլիոն 500 հազար դրամ գումար:

Չնայած դեռ կոմիտեն դե յուրե չի գործում, սակայն, որոշ տեղեկություններով, Աղվան Հովսեփյանն արդեն իսկ գործի է անցել: Նա ժամանակ առ ժամանակ գնում է ոստիկանություն, որտեղ ժամանակավորապես տեղակայվելու է քննչական կոմիտեն՝ մինչև պատրաստ լինի իրենց հիմնական նստավայրը: Այս օրերին Աղվան Հովսեփյանից առավել անհամբեր են աղվանհովսեփյանական այն կադրերը, որոնք Հովսեփյանից հետո ազատվեցին դատախազական համակարգից: Նրանց հատկապես հետաքրքիր է, թե ինչ պաշտոն կզբաղեցնեն նոր կոմիտեում:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, թե կոմիտեն պատրաստ վիճակում է, և միայն նախագահի ստորագրությանն են սպասում: Նրա խոսքով՝ այս պահին որևէ հարցի դեռևս ընթացք չի տրվել, նույնիսկ կազմակերպչական հարցեր չեն քննարկվում, քանի որ «կոմիտեի դե յուրե ղեկավար չկա, որը կզբաղվի կազմակերպչական հարցերով»:

Մեր դիտարկմանը՝ փոխարենը կա դե ֆակտո ղեկավար, Համբարձումյանն արձագանքեց. «Դե ֆակտո՝ հա, բայց դե, հիմա իրավական ընթացակարգ պետք է լինի, որից հետո նոր կազմակերպչական հարցերը կլուծվեն»:

Անդրադառնալով կոմիտեի շենքային պայմաններին, դրանից բխող հետևանքներին՝ Համբարձումյանն ասաց, որ այս հանգամանքը չի ազդում ոչ կատարվող աշխատանքի, ոչ էլ բովանդակության վրա: «Քանի որ շենքը դեռևս չի տրամադրվել, ուզենք թե չուզենք՝ նույն տեղերում պետք է գործենք: Բայց անկախ նրանից՝ կոմիտեն շենք կունենա, թե ոչ, նույն քննչական աշխատանքը պետք է կատարվի՝ ղեկավարվելով քրեական դատավարությամբ: Դա որևէ աշխատանքային, բովանդակային պահ չի փոխում: Իհարկե, շենք կլինի, բայց միանգամից ոչինչ չի լինում: Դա բավականին երկարատև պրոցես է»,-ասաց Համբարձումյանը:

Վերջինիս խոսքով՝ քննչական կոմիտեին բյուջեից դեռևս ֆինանսավորում չի հատկացվի: Համբարձումյանը նշեց, որ մինչ այս՝ և ոստիկանության, և ՊՆ քննչական մարմիններն ինչ ֆինանսավորում որ ստանում էին, ենթադրաբար՝ դրանք կտրամադրվեն քննչական կոմիտեին:

Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ կպահպանվի՞ երկու կառույցների քննչական ծառայությունների աշխատակազմը, թե՞ ոչ, կրճատումներ կլինե՞ն, թե՞ լրացուցիչ աշխատուժ է հարկավոր նոր քննչական կոմիտեի համար: «Կլինեն կրճատումներ, թե ավելացումներ՝ արդեն հաշվարկները ցույց կտան: Ամեն դեպքում աշխատող, գործ քննող քննիչը չի կրճատվի, որովհետև կառույցների միացումից ծանրաբեռնվածությունը չի պակասում: Կրճատումները, փոփոխությունները կարող են վերաբերել վարչական ապարատին, ղեկավար անձնակազմին, թե չէ՝ կոնկրետ գործ քննող, շրջաններում գործ քննող քննիչի ծանրաբեռնվածությունը չի փոխվում: Ավելին՝ նոր քրեադատավարական օրենսգրքի ընդունումից հետո քննչական ապարատի ծանրաբեռնվածությունը տասնապատիկ ավելանալու է: Այնպես որ՝ դեռ լուծելու շատ խնդիրներ կան»,-ասաց Համբարձումյանը:

Նշենք, որ ինչպես նախատեսվում է, միասնական քննչական կոմիտեն պետք է ունենա մոտ 1000 աշխատակից, որոնցից 800-ը կլինեն քննիչներ։ «Բայց կարող է մի քիչ ավելի լինել, մի քիչ պակաս: Դեռ վերջնական հստակեցում չկա»,- հավելեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետը:

Վերջինից հետաքրքրվեցինք նաև՝ ո՞րն է լինելու իր գործառույթը միասնական քննչական կոմիտեում, ինչո՞վ է զբաղվելու նոր ձևավորված մարմնում, թե՞ նախընտրելու է մնալ ոստիկանությունում: «Կոմիտեն կստեղծվի, այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի: Ինչպես ասում են՝ լույսը կբացվի, բարին էլ հետը»:

Իսկ Ձեզ առաջարկ արդեն եղե՞լ է՝ հարցին պատասխանեց. «Առաջարկ անողը դեռ պետք է որոշվի, որ նոր առաջարկ անի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում