
Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է իր թիմի՝ երկրի գավաթի խաղարկությունում հավակնությունների մասին:
«Ղազախստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը բաղկացած է ընդամենը 1 խաղից: Դա հավասարեցնում է թիմերի հնարավորությունները հաղթանակի համար պայքարում: Շատ բան կախված կլինի տրամադրվածությունից:
Պետք է խաղանք «Աստանա»-ի դեմ: Գիտեմ, որ հակառակորդը բարւդ է, այնպես որ, հեշտ մրցավեճ չի ստասվում: Այնուամենայնիվ՝ մեր առաջադրանքը պարզ է՝ ձգտել հաղթանակի»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է Sports.kz-ն:
Լուսանկարը՝ Novostnik.ru-ի