Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Չեմպիոնների լիգա. «Ինտեր»-ի արկածները Մյունխենում (տեսանյութ)

Մինչ այս խաղը Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ փուլում միայն մեկ անգամ էր առաջին խաղում սեփական հարկի տակ պարտություն կրած թիմին հաջողվել դուրս գալ հաջորդ փուլ: Այդ թիմն Ամստերդամի «Այաքս»-ն էր, որ 1996 թվականի Չ.լ. խաղարկության կիսաեզրափակիչում սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Պանատինայկոս»-ին, սակայն Հունաստանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու դուրս եկավ եզրափակիչ: Հիշո՞ւմ եք՝ ով էր 96 թ. «Այաքս»-ի մարզիչը: Այո, Լուի վան Գալը, ով այժմ գլխավորում է «Բավարիա»-ն:

Արդեն 4-րդ րոպեին լիգայի գործող չեմպիոններին հաջողվեց հավասարեցնել ընդհանուր դիմակայության հաշիվը. Գորան Պանդևի փոխանցումից հետո Կրաֆտի դեմ միայնակ մնացած Սամուել Էտոոն դարպասապահի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը:

«Ինտեր»-ի համար ավելի լավ սկիզբ չէր կարելի պատկերացնել: Ընդունած գոլից հետո մյունխենցիները նետվեցին առաջ: Հյուրերը որոշ ժամանակ հաջողությամբ պաշտպանվեցին, սակայն Ռոբենի ու Ռիբերիի անցումներն ու փոխանցումները գնալով ավելի վտանգավոր էին դառնում: Չնայած առաջին պատասխան գոլը ծնվեց Ռոբենի անմիջական մասնակցությամբ, բայց դրվագի հերոսն ամենևին էլ հոլանդացին չէր. նրա հարվածից հետո Սեզարը մանկական սխալ գործեց, ինչից անհապաղ օգտվեց Մարիո Գոմեսը:

1:1 հաշիվը ձեռնտու էր տանտերերին, սակայն «Բավարիա»-ն շարունակում էր առաջին համարով խաղալ ու ճնշում գործադրել Սեզարի դարպասին, ինչը, ի վերջո, իր արդյունքը տվեց: 31-րդ րոպեին Ռոբենի փոխանցումից հետո Մոտտան փորձում էր տուգանային հրապարակից հեռացնել գնդակը, սակայն այն հայտնվեց Մյուլլերի մոտ, որը հմտորեն գրավեց բրազիլացու դարպասը: Այն, որ մնացած 15 րոպեների ընթացքում հաշվի տարբերությունը չմեծացավ, միայն հրաշք կարելի է համարել: Գոմեսը Սեզարի հետ պայքարում հաղթող դուրս եկավ, Ռանոկիան դարպասային գծի վրայից փորձեց հեռացնել գնդակը, այն դիպավ Մյուլլերի ոտքին, և միայն դարպասաձողն օգնեց իտալացիներին: Դա առաջին խաղակեսում մյունխենցիների միակ հնարավորությունը չէր: Կարծում եմ՝ կձանձրացնի բոլոր պահերը թվարկելը. Դրանք չափազանց շատ էին:

Ընդմիջումից հետո «Բավարիա»-ն շարունակում էր գրոհել ու չօգտագործել իր հնարավորությունները: Չի կարելի ասել, թե «Ինտեր»-ն անատամ էր գործում: Լեոնարդոյի սաների հակագրոհները նույնպես շատ վտանգավոր էին, նրանցից մեկի ժամանակ 63-րդ րոպեին Ստանկովիչին փոխարինած 18-ամյա Կոուտինյոն ճշգրիտ փոխանցում կատարեց դեպի Սամուել Էտոոն, որը գնդակը նուրբ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Սնեյդերին: Հոլանդացու հարվածից հետո Կրաֆտը դիպավ գնդակին, սակայն չկարողացավ այն ինչպես հարկն է շեղել` 2:2:

«Ինտեր»-ի մոտ քառորդ եզրափակիչում հայտվելու հույս արթնացավ: Եվ այստեղ Լուի վան Գալը կոպիտ սխալ թույլ տվեց: Վստահ եմ, ոչ ոք, հնարավոր է՝ նաև հոլանդացի մարզիչը, չհասկացավ՝ ինչու Ռոբենին փոխարինեց Ալթինթոփով: Այդուհետ ոչ միայն մյունխենցիների հարձակման աջ եզրն ամբողջությամբ պասսիվացավ, այլև չկար մեկը, որ կարողանար գնդակը երկար պահելով՝ ժամանակ շահեր ու պահպանել ձեռնտու արդյունքը: Փոխարենը «Ինտեր»-ը կորցնելու բան չուներ, և Լեոնարդոն բոլոր ուժերը կենտրոնացրեց հարձակման վրա: Հիմնական ժամանակի ավարտին ընդամենը 2 րոպե էր մնում, և կրկին «Բավարիա»-ի պաշտպանության կենտրոնը ձախողվեց: Բրենոն թույլ տվեց Էտոոին գնդակն ստանալ սեփական տուգանային հրապարակի մատույցներում, կամերունցին հարվածային դիրք դուրս բերեց Պանդևին, որը ամբողջ ուժով հարվածեց գնդակին ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Իսկ ո՞ւր էր Ռոբենը, ում համար երկու րոպե «սպանել»-ը հաստատ ամենաբարդ խնդիրը չէ, իսկ ինչո՞ւ նրա փոխարեն Ալթինթոփը և ոչ թե, օրինակ, Տիմոշչուկը, որը շատ ավելի արդյունավետ է պաշտպանվում: Ինչևէ, Լուի վան Գալի «Բավարիա»-ն պարտվեց և կորցրեց այս մրցաշրջանում որևէ մրցանակ նվաճելու իր վերջին հնարավորությունը, իսկ Լեոնարդոյի «Ինտեր»-ը քառորդ եզրափակիչում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում