Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Բահրեյնում զինվորականները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրանային ճամբարի վրա

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Բահրեյնի իրավապահներն ու զինվորականները հարձակվել են մայրաքաղաք Մանամայի կենտրոնում ցուցարարների կողմից կառուցված վրանային ճամբարի վրա: Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, իշխանությունները կիրառում են արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ: Ականատեսների վկայությամբ, Մարգարիտի հրապարակում, որտեղ տեղակայված է եղել ճամբարը, լսվում են պայթյուններ:

Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ իշխանություններն օգտագործում են տանկեր և ուղղաթիռներ: Ծանր տեխնիկան մաքրում է ցուցարարների կողմից կառուցված բարիկադները: Հեռուստաալիքի տվյալներով, կիրառվել է նաև հրազեն: Ցուցարարները լուրջ դիմադրություն չեն ցուցաբերել: Հայտնի չէ՝ արդյոք կա՞ն տուժածներ և զոհեր:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բահրեյն մտցվեցին մի շարք արաբական երկրների զորամիավորումներ` տեղի իշխանություններին աջակցություն ցուցաբերելու և երկրում կարգ ու կանոնը վերականգնելու համար: Այդ օրերին Բահրեյնի իրավապահներն այլևս ի վիճակի չէին վերահսկելու իրավիճակը երկրում: Ցուցարարներին հաջողվել էր մայրաքաղաքի կենտրոնում ամբողջությամբ վերցնել վերահսկողությունը: Մարտի 15-ին Համադ իբն Իսա Ալ Խալիֆան հայտարարեց երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բահրեյնում սպանվել է սաուդյան մեկ զինվորական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում