Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Նոր ապացույցներ՝ Թևոսիկի եղբոր սպանության գործում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության քննչական ծառայությունը, որը մեկ ամսից ավելի է՝ քննում է քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը, նոր ապացույցներ է հայտնաբերել: Խոսքը 2 հեռախոսի մասին է, որոնք պատկանել են սպանված և դիտահորը նետված Մովսես Ներսիսյանին: Հեռախոսները հայտնաբերվել են հենց այդ դիտահորի հարակից տարածքից:

Նշենք, որ, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, Մովսես Ներսիսյանին՝ Մոսոյին սպանել էր նախորդ սպանության հետքերը թաքցնելու համար և դիակը նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի և Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը: Հենց այդ ձայնագրության մեջ ևս հիշատակվում է հեռախոսների մասին:

«Լավ եմ արել, սպանել եմ, հեռախոսն էլ ջարդել շպրտել եմ»,-ասում է Իսոն: Հեռախոսները հայտնաբերելը նախաքննական մարմնին լրացուցիչ վստահություն է տալիս պնդելու, որ Մոսոն սպանված է, և այս պահին ավելի են ակտիվացվել դիակի որոնողական աշխատանքները:

Նշենք, որ դիակի հայտնաբերումից է կախված Իսոյի հետագա ճակատագիրը, քանի որ եթե չկա դիակ՝ չկա սպանություն: Չկա սպանություն՝ չկա պատասխանատվություն:

Նշենք նաև, որ գործը ԱԱԾ տեղափոխվելուց հետո քննչական մարմինը, Մոսոյի դիակը փնտրելուց բացի, ավելի շատ կենտրոնացել է Արթուր Սաֆարյանի սպանության պատճառների բացահայտման վրա, և արդեն իսկ հետաքրքիր վարկածներ կան: Մասնավորապես, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կապված է նրա եղբոր՝ Թևոսիկի կողմից իրականացված որոշ գործարքների հետ, որտեղ բավական խոշոր գումարներ են շրջանառվել:

Նշենք նաև, որ այս գործով արդեն իսկ կան որոշ փորձաքննությունների պատասխաններ, որոնք ևս հետաքրքիր մանրամանսեր են պարունակում: Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ինչ է պարզվել այդ փորձաքննությունների արդյունքում: «Որևէ բան ասել չեմ կարող, դրանք նախաքննական գաղտնիք են»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում