Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Եթե Թուրքիան չանդամակցի ԵՄ-ին, ապա վերջինս կվերածվի «տնտեսապես հիվանդ» մարդու. Գերմանիայի նախկին կանցլեր

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ստամբուլում անդրադարձ է կատարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը.

«Այսօր ԵՄ-ը քաղաքական և տնտեսական առումով վատթար վիճակում է: Եթե ԵՄ-ը շարունակի չընդունել Թուրքիայի անդամակցությունը, ապա առաջիկա 10 տարիներին նա կվերածվի «տնտեսապես հիվանդ» մարդու:

Վերջին 10 տարիներին Թուրքիայի տնտեսությունը վիթխարի թռիչք է գործել և այդ պլանում Թուրքիային արդեն կարելի է համեմատել BRIC-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) երկրների հետ: Այժմ G-7-ը վերածվել է G-20-ի, որի կեսը զարգացող երկրներ են: Եվ եթե մենք քաղաքական ու տնտեսական առումով Եվրոպան համեմատենք այդ երկրների հետ, ապա կտեսնենք Եվրոպայի անզորությունը»:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին անգլիական The Economist պարբերականում տպագրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին հոդվածում Թուրքիան անվանված էր Եվրոպայի Չինաստան. «Սխալ են այն մեկնաբանությունները, թե ԵՄ-ը Թուրքիային չի ցանկանում տեսնել իր շարքերում, որովհետեւ այն իսլամական երկիր է: Նախկինում Թուրքիան Եվրոպայի հիվանդ մարդն էր, մինչդեռ այսօր նրա տնտեսությունը զարգանում է շատ արագ տեմպերով, ինֆլյացիան ցածր տոկոս է կազմում, թուրքական բանկերը մրցունակ են: Դրա համար էլ այն հնարավորություն ունի դառնալու ԵՄ-ի Չինաստանը»:

Իսկ նոյեմբերի 10-ին` Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի ընդլայնման 13-րդ զեկույցի հրապարակվելու հաջորդ օրը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ այսօր ուժերի միջազգային տեղաբաշխումն իրականացվում է հօգուտ Արևելքի, եւ Թուրքիան իր տնտեսական բարեփոխումների շնորհիվ հնարավորություն կստանա միանալու BRIC-ի երկրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում