
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած բաց մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին.
«Գոլերը, խորհրդանշական հավաքականներում հայտնվելը կարևոր է մեզ համար, դա մեր աշխատանքի գնահատականն է: Այո, դրանք կարևոր են, բայց ավելի կարևոր է թիմի հաղթանակը:
Քննադատությունը միշտ էլ կլինի, որտեղ էլ խաղաս: Քննադատելը ձեր գործն է, մեր գործը դրանք չլսելն է: Միշտ փորձում ես լավ տրամադրվել: Հավաքականին միանալը մեր ուրախությունն է»: