Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Ինչի՞ սաղ կոչում ունեցողները աստղեր են իջեցնում երկնքից կամ վարդեր բերում պարտեզից. Թաթուլ

Համացանցում արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ ռաբիս երգիչներ Սպիտակցի Հայկոն և Թաթուլ Ավոյանը շուտով վաստակավորի կոչում կստանան: «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թաթուլ Ավոյանի հետ:

-Արդեն մի քանի օր է՝ համացանցում տարածվել են լուրեր, որ Ձեզ վաստակավորի կոչում են տալու: Տեղյա՞կ եք:

-Ես ոչ մի բանից ոչ խաբար եմ, վաստակավոր տալ-չտալով չէ, որ  պաշտոնս պետք է բարձրանա, ինձ ժողովուրդը ճանաչում, սիրում է, հերիք է: Ժողովրդական կոչումը որն է, եթե ժողովուրդը քեզ ճանաչում, սիրում է, ուրեմն լավ ա, էլի, էլ ինչ կոչումի մասին է խոսքը: Կտան՝ կտան, չեն տա, ես ընդհանրապես դրա մասին չեմ մտածում և չեմ էլ մտածի:

Ինչի սաղ կոչում ունեցողները աստղեր են իջեցնում երկնքից կամ վարդեր բերում պարտեզի՞ց, չկա տենց բան, ամեն մարդ թող ինքն իր գործով զբաղվի, իրար չնախանձեն, սիրով ապրեն, ոչ թե իրար քարկոծենք, այլ հարգենք իրար ու ընդունենք:

-Իսկ ո՞վ է Ձեր երգերի սպառողը, քաղաքական գործիչներից ովքե՞ր են ավելի շատ սիրում:

-Սխալ հարց եք տալիս, ոչ թե ովքեր են, այլ ամբողջ ժողովուրդն է, իհարկե ոչ բոլորը…

-Իսկ քաղաքական գործիչների՞ց ովքեր են, որ Ձեր երկրպագուն են, ասում են, որ դուք վաստակավորի եք արժանի:

-Տենց որ ասեմ անհատական գալիս են, երևի սուտ կլինի: Ասենք՝ քաղաքապետարանն է մի բան ուզում ձեռնարկել, գալիս են, անում են, ՀՀԿ կլինի, բոլորը գալիս են, բայց անհատական չէի ասի, թե գալիս են:

-Տարոն Մարգարյանն էլ է անձամբ գալիս լսում:

Ինչի ազիզ ջան, ես հո թուրք չեմ, որ ինձ չլսեն, էդ ինչ հարց եք տալիս: Ով ուզում է իր երեխու համար մի լավ  հատ ուրախություն անի, բնականաբար, մենք պետք է լինենք, իսկ Տարոն Մարգարյանը կամ մյուս քաղաքական գործիչները… բոլորս մի ազգ ենք, ոնց կարելի է չլսես, էդ ի՞նչ հարց է, չեմ հասկանում:

-Մտածեցի՝ գուցե իրենք այնքան բարձրաճաշակ են, որ արդեն ռաբիս չեն լսում:

-Ճաշակին ընկեր չկա, ով լսում է, լսում է, ով չի լսում, ոչ մեկին մեղադրելու չէ, մարդ էլ կա սիմֆոնիա չի ուզում լսել, ջազ չի ուզում լսել, ասում է՝ գլուխս ուռավ, պայթում ա, անջատեք էդ գմփգմփոցները: Մենք ռաբիս երաժշտություն ենք ներկայացնում ժողովրդին, նոր չենք ներկայացնում, արդեն երեսուն տարուց ավելի է: Մենք այս ոճ մարդիկ ենք, բայց մենք էլ ենք նախընտրում լսել նման  երաժշտություն՝ ջազ կլինի, կամերային երաժշտություն կլինի, թե սիմֆոնիա… ցավդ տանեմ, ես ինքս դասական ավարտած տղա եմ: Ինքս դասական փողային կլարնետ եմ ավարտել Ռոմանոս Մելիքյանի: Իմ ճաշակն այն է, որ ես նախընտրում եմ ամեն ինչ լսել՝ իհարկե ամեն ինչի որակովը, ոչ թե բռնես անգլերեն-անգլերեն սուտի մուտի խոսքերով երգես՝ իրենք էլ կոչվեն ես շատ գիտեմ ճանաչված, հռչակավոր, չկա տենց բան, դու երգեցիր, ժողովուրդը ծափ տվեց, ուրեմն ժողովրդական մարդ ես:

-Ասում են՝ պատգամավորներից Սամվել Ալեքսանյանն է Ձեր երգերի երկրպագուն:

Խի որ Սամվել Ալեքսանյանի մոտ եմ երգում, ուրեմն տենց բան ոնց եք ասում (ծիծաղում է): Սամվել Ալեքսանյանն ամեն ինչ էլ կլսի, ինչ է պատահել: Ճաշակին ընկեր չկա: Իսկ այդ կոչումները դրանք սաղ ձևական մոմենտներ ա, այնքան այսօր վաստակավոր արտիստ կա, որ դուրս գա քաղաք, մի տեղ կանգնի, չեն ճանաչի, մենակ կարող է ծնողը ասի գիտես ով ա ազիզ ջան: Տենց չի, պետք է տվյալ ճանաչված երգչին փոքրից մեծ տրանսպորտի մեջից թե փողոցում կլինի, պետք է ասեն նայի ով ա:

-Հիմա Ձեզ որ դրսում տեսնում են, ասում են նայի ով ա՞:

-Մի օր մեքենայով կլինենք, թե ոտքով, ձեր աչքով կտեսնեք, ես ինչ ասեմ, կամ կարող եք հաճախել ռեստորան, ուղիղ տասը տարի է, ես աշխատում եմ «Փարվանա» ռեստորանային համալիրում, պետք է ժողովուրդը գան  նկարվեն, հո հորեղբորս տղերքը կա աղջկերքը չեն, մեր ժողովուրդն է, մեր ազգն է: Ինչ ուզում ես կատարի, ամեն ինչ պետք է որակով անես: Էստրադային երգիչ-երգչուհիները գիտես որակ կա, որ երգում են, այնքան անորակներ կան մեջները, բայց ես ոչ մեկից ոչ կախման մեջ եմ, ոչ էլ մեկը ինձ կհետաքրքրի նենց, ոնց որ մենք ենք ուրիշներին հետաքրքրում, ինձ ոչ մեկն էլ չի հետաքրքրում, թող ամեն մարդն իր համար իր ազգին կարողանա իր չափով ուրախացնի, ուրախ պահի: Եթե կարողանում ես մի փոքր մասի ուրախ պահես, ուրեմն դու հզոր մարդ ես:

-Արտագաղթը վերջին տարիներին մեծ թափ է ստացել, Ձեր երկրպագո՞ւներն էլ են հեռանում, պակասե՞լ են ռեստորան եկողները:

-Դե որ ժողովուրդը քչանում են, բնականաբար մեզ մոտ կլինի, թե ձեզ մոտ կլինի, քչանում են, բայց համենայն դեպս էլի գալիս են, մեծամասնությունը, կարող եմ ասել, դրսից են գալիս: Մեր ժողովրդի վիճակը այնքան էլ լավ վիչճակ չէ, որ ամեն օր գան ռեստորան հաց ուտեն, երաժշտություն լսեն, հետո հաշիվ փակեն, բայց դրսից եկողները ով ինչ ոճի երաժշտություն լսում է, սիրում է, գնում է իր սիրած տեղը իր սիրած երգչին է լսում, վայելում: Ես սայթերի մեջ կարդացի, որ մեզ՝ ինձ ու Հայկոյին ուզում են վաստակավորի կոչում տալ, բայց մենք նման տեղեկություն չունենք, և ոչ էլ ինձ հետաքրքրում է, որ ես ընկնել էստեղ-էնտեղ մշակույթի նախարար տեսնեմ, ինձ վաբշե չի հետաքրքրում էդ պահը: Միացյալ Նահանգներում լինեմ կամ մի ուրիշ երկրում, մեկ է, ինձ լսողը պետք է լսի, ես իմ ժողովրդի հետ եմ:

Ես կես դար ապրում եմ իմ քաղաքում, ժողովրդի կողմից սիրված եմ, հարգված: Մենք մեր ազգով, մենք մեզի նախանձում ենք: Ոչ մի ազգում նման բան չկա, մենակ մեզ մոտ կա այդ ամեն ինչը, ինչը շատ ցավալի է: Էդ քննադատողները հենց իրենք են գալիս լսում, պարում, ուրախանում են, հետո մի բան մոգոնում թերթում, հրապարակում: Ռեստորանային երգիչը ո՞նց կարող է եսիմ ինչ երգեր երգի, մարդիկ դրա համար հատուկ տեղեր կան, որ գնում են, խոսքի օրինակ՝ ջազ կլուբներ կան, Մալխասին սիրում հարգում ենք: Ինքը էնքան տաղանդավոր մարդ ա, որ էն էլ կլսի, էն էլ կլսի, մենակ որակովը լսի, կապ չունի ոճն ու ժանրը, եթե մի բան կատարում ես որակով, ուրեմն օքեյ է:

-Երբևէ մտածե՞լ եք արտագաղթելու մասին:

-Ե՞ս, ես արտագաղթելու մասին ինչի՞ պետք է մտածեմ, ես ազատ քաղաքացի եմ, ես Ամերիկա եմ ապրում, ես ստեղ չեմ ապրում, ուղղակի տասը տարի է գալիս եմ ժողովրդին ուրախ պահելու համար:

-Իսկ մեր ժողովուրդն արդյոք այսօր ուրախանալու առիթ ունի՞, երբ մի կողմից արտագաղթ է, մյուս կողմից՝ սոցիալական ծանր պայմաններ, քրեաօլիգարխիկ համակարգ: Հայաստանի խնդիրները Ձեզ հուզո՞ւմ են:

-Ես հայ եմ, ոնց կարող է Հայաստանի խնդիրները ինձ չհուզեն, բայց ես չեմ զբաղվում այդ խնդիրներով, քանի որ այնքան զբաղվողներ կան, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Ինձնից հասնում է, որ ես երգեմ, իմ երգով կարողանամ մի փոքր ուրախ պահել, դա եմ անում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում