Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Հովիկ Աբրահամյանը գտել է ելքը

Պատասխանելով Գագիկ Ծառուկյանի և Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին հարցին՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել էր, որ ցանկացած հանդիպում ունի և դրական, և բացասական կողմեր: Իսկ հարցին, թե արդյոք իր դեմ չէր ուղղված հանդիպումը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ կարևորը ինքն իր դեմ չլինի, իր դեմ փաստեր չլինեն, ինքն իր գործը լավ անի:

Խորհրդարանում իր կառավարության ծրագրի հաստատմանը սպասող Հովիկ Աբրահամյանը ըստ էության հետաքրքիր կոնտեքստով է խոսել: Ինչը կարող է դրական լինել Տեր-Պետրոսյանի ու Ծառուկյանի հանդիպման մեջ Հովիկ Աբրահամյանի համար, և ինչը՝ բացասական: Դրական կարող է լինել այն, որ Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը, ըստ էության, անպտուղ հանդիպումներ են ունենում, ինչը Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի մոտ կարող է գրանցել, այսպես ասած, իր ակտիվին: Սրան զուգահեռ, դրական կարող է լինել և այն, որ Հովիկ Աբրահամյանը Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպումների ֆոնին Սերժ Սարգսյանի մոտ էլ ավելի կարող է բարձրացնել սեփական նշանակությունը: Բացառել պետք չէ, որ դրական էլի բաներ կարող է գտնել վարչապետը: Այժմ բացասականի հնարավոր տարբերակի կամ տարբերակների մասին:

Հովիկ Աբրահամյանի համար բացասական կարող է լինել այն, որ ԲՀԿ-ն, ըստ էության վերահսկողության տակ պահելով ՀԱԿ-ին, նրա միջոցով կարող է պարբերաբար «թունավորել» Հովիկ Աբրահամյանի կյանքը, ինչի մեսիջը կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներում Աբրահամյանին տրված ՀԱԿ-ի հարցերն էին, որոնք կոնկրետ ոչինչ չէին պարունակում իհարկե, սակայն ազդակ էին, որ ՀԱԿ-ը կարող է Հովիկ Աբրահամյանի համար ոչ դուրեկան, անհարմար դիրքորոշումներ որդեգրել: Իսկ սա, առանց ԲՀԿ-ի հետ համաձայնեցման, գրեթե անհնար է:

Եվ ուրեմն այս տեսանկյունից Ծառուկյան-Տեր-Պետրոսյան տանդեմը Հովիկ Աբրահամյանին կարող է ստիպել անընդհատ լարված մնալ ու ինչ-որ բան սպասել: Եվ այս դրականի ու բացասականի հարաբերականությամբ հանդերձ, Հովիկ Աբրահամյանը ուզում է ցույց տալ, որ գտել է ելքը, այսինքն՝ պաշտպանության լավագույն բանալին, քանի որ, ըստ էության, լիակատար կերպով վերահսկել Ծառուկյան-Տեր-Պետրոսյան տանդեմին, ու հատկապես այդ տանդեմում Ռոբերտ Քոչարյանի բաղադրությունը, նրա համար անհնար է: Այդ իսկ պատճառով Հովիկ Աբրահամյանը հնչեցնում է բանաձևը, այդ թվում և Սերժ Սարգսյանի համար, որ՝ ինձ ինչ էլ ասեն, իմ մասին ինչ էլ ասեն, ինչ էլ խորհուրդ տան կամ առաջարկեն, միեւնույն է, հավատալ պետք է միայն փաստերին: Այսինքն, Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին ուղղակիորեն ասում է, որ կարող է իր մասին լսել շատ ու շատ բաներ, կասկածներ, բամբասանքներ և այլն, բայց եթե չկան փաստեր, ապա չպետք է տուրք տալ դրանցից որեւէ մեկին: Միայն պետք է հասկանալ, դա Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջև պայման է, այսինքն՝ առաջնորդվել միայն փաստերով, թե Աբրահամյանն արդեն իսկ խնդիրներ ունի իր վարքագծի կապակցությամբ ու նաև ստիպված է եղել նախօրեին պատասխանել Սերժ Սարգսյանի հարցերին՝ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպման կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում