Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանի «Ազատության խարտիային» սպասելիս

Վերջերս Վրաստանն օրենք է ընդունել, որն արգելում է խորհրդային ատրիբուտների օգտագործումն ու կիրառումը, որը խորհրդային անցյալի հետ անկախ պետության հաշիվները մաքրելու յուրօրինակ քայլ է: Տարիներ առաջ էլ պաշտոնական Թբիլիսին ընդունել էր այսպես կոչված «Ազատության խարտիան», որոց այդ երկրի իշխանությունը երկրում արգելում էր բարձրագույն կամ քիչ թե շատ նշանակալից այլ պաշտոններ, զինվորական կոչումներ և կարգավիճակ ստանալ խորհրդային հատուկ ծառայությունների կամ կուսակցական նոմենկլատուրայի աշխատակիցներին: Թվում է, որ կատարվածը ծայրահեղական քայլ է, որ չի կարելի կտրել կամ կոտրել պատմության թելը:

Սակայն, հետխորհրդային գրեթե բոլոր հանրապետությունների պատմական ընթացքը ցույց տվեց (բացառությամբ իհարկե Մերձբալթիկայի երկրների, որոնք ի դեպ դե ֆակտո խորհրդային այդպես էլ չդարձան), որ եթե չի կատարվում այդպիսի վիրահատական միջամտություն, ապա խորհրդային պատմությունը հասարակությունների համար դառնում է քրոնիկ հիվանդության պես մի բան, որը հաղթում է ցանկացած նոր արժեքային պատվաստման, ցանկացած նոր մտածողության, ցանկացած նոր տեխնոլոգիայի: Խորհրդային անցյալը մոլախոտի պես տարածվում է նոր ու հին սերունդների վրա և այն կամ պետք է կտրվի արմատից, կամ պետք է անկախ պետությունը դատապարտվի այդ անցյալի գերության մեջ ապրելուց:

Ի վերջո մենք՝ հայաստանցիներս, հայաստանյան անկախության սերունդը, այդ իրողության վառ ականատեսն ենք: Չէ՞ որ հենց Հայաստանում է, որ մենք այժմ տեսնում ենք նախկին խորհրդային կուսակցական նոմենկլատուրայի արժեքային և ֆիզիկական էքսպանսիայի դրսևորումները: Խնդիրն այն չէ, թե այս կամ այն մարդը եղել է խորհրդային պաշտոնյա, եղել է կոմերիտական, թե չի եղել: Ասենք՝ կան մարդիկ, որոնք իբր նույնիսկ այլախոհ են եղել Խորհրդային Միությունում: Բայց եթե այսօր այդ մարդիկ հանդուրժում են այն, որ իրենց իսկ ղեկավարությունը նույն խորհրդային մեթոդներով ճնշում է այլախոհությունն անկախ Հայաստանում, նշանակում է այդ իբր նախկին այլախոհներն անգամ վարակված են «խորհրդայնությամբ»: Նրանց չի հաջողվել փոխել ԽՍՀՄ-ը, սակայն ԽՍՀՄ-ը կարողացել է փոխել նրանց՝ թերևս որպես ական տեղադրելով ապագա անկախ պետությունների հիմքում:

Խորհրդային անցյալը մի մեծ ական է, որի վրա է կանգնած հետխորհրդային ցանկացած անկախ պետություն, և այդ ականն ամեն րոպե կարող է պայթել այդ պետության կամքից անկախ՝ երբ Ռուսաստանը սեղմի կոճակը: Իսկ խորհրդային մտածողության կոճակը Ռուսաստանի ձեռքին է, որը կարողացավ պուտինյան իշխանության տարիներին հաջողությամբ վերականգնել այդ մտածողությունը Ռուսաստանում, և դրա վրա կառուցել նաև ՌԴ քաղաքականությունը հետխորհրդային տարածքում: Հետևաբար, ազատություն ձեռք բերելու համար հետխորհրդային պետություններից յուրաքանչյուրն ունի Ազատության խարտիայի անհրաժեշտություն: Իսկ կառավարող էլիտայի մակարդակով, կամք է ցուցաբերում առայժմ միայն Վրաստանը: Հայաստանում այդ հարցը նույնիսկ օրակարգային չի համարվում: Առանձին քաղաքական ուժեր և գործիչներ հանդես են գալիս հօգուտ այդ քայլի և նույնիսկ նշում, որ դա հրատապ և հանգուցային անհրաժեշտություն է, սակայն քաղաքական օրակարգում այդ խնդիրը Հայաստանի անկախությունից հետո չի եղել և, ցավոք, չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում