Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հրայր Թովմասյանը՝ Սահմանադրական բարեփոխումների և իր անելիքների մասին

Արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումները: Այսօր քննարկման հիմնական թեման երկրի կառավարման մոդելի փոփոխությունն էր: Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը բավական հանգամանալից ներկայացրին, թե որքանով է նպատակահարմար անցում կատարելը խորհրդարանական մոդելին, սակայն նշեցին, որ այս հարցում վերջնական որոշումը թողնելու են քաղաքական ուժերին:

«Առաջին լրատվական»-ը արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, որ երբ քաղաքական ուժերից 4-5-ն արդեն իսկ դեմ են արտահայտվել Սահմանադրական բարեփոխումներին, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վերջնական ընտրությունը, մեկ է, կատարելու է ՀՀԿ-ն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Պարոն Պողոսյանն ասաց, որ կառավարման ձևի հարցում զուտ միայն իրավական մոտեցումները բավարար չեն լինելու: Այս հարցում կա քաղաքական կոմպոնենտ, և առանց այդ կոմպոնենտի հաշվառման՝ դժվար է լինելու կամ անհնարին այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը: Այնուամենայնիվ, թե մասնագիտական հանձնաժողովը ինչ է ներկայացրել, վերջնական որոշումը լինելու է հանրապետության նախագահինը»,- ասաց Թովմասյանը:

Մեր դիտարկմանը, թե նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը դեմ է կառավարման մոդելի փոփոխությանը, նախկին նախարարն արձագանքեց. «Հանրապետության նախագահը բացի դրանից ասել է, որ այնուամենայնիվ չի փակում հարցը, այն բաց է քննարկման համար, և եթե հանձնաժողովը քաղաքական ուժերի քննարկման արդյունքում ներկայացնի, և պարզ դառնա, որ կա նման անհրաժեշտություն, ապա ոչինչ չի կարող ավելի բարձր լինել, քան երկրի շահը, պետության շահը»:

Հրայր Թովմասյանը կարճ անդրադարձավ իր և Արմեն Ռուստամյանի հայտնի «երկխոսությանը» և իր ապագա անելիքներին: Նախկին նախարարը նշեց, որ այս պահին հանգստանում է, ընտանիքի և ծնողների հետ ժամանակ է անցկացնում, գրականություն է կարդում: Ինչ վերաբերում է աշխատանքին, ասաց, որ բազմաթիվ առաջարկներ է ստացել և այս պահին քննարկում է:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում