Tuesday, 16 04 2024
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավորը չի կարողանում կառավարել միտինգային «ռեժիմով» ընթացող դատական նիստը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի  նախագահությամբ  շարունակվեց Վոլոդյա Ավետիսյանի գործի դատական քննությունը:

Վոլոդյա Ավետիսյանի մուտքը դատարանի դահլիճ , ինչպես միշտ, դիմավորեցին հոտնկայս և բուռն ծափահարություններով:

Դահլիճ էր բերվել պաստառ՝ «Հանցագործ ռեժիմի արքա» մակագրությամբ և հանրապետության նախագահի նկարով:

Նախագահողը պաստառը հեռացնել տվեց:

Նախագահողը կարգապահություն հաստատելու վրա մի քանի րոպե ծախսեց:

Ապա հիշեցրեց, թե հրապարակվելու է վկա Հենրիկ Հ.-ի նախաքննական ցուցմունքը, ով անցած նիստերից մեկում հայտարարել էր, թե ոչինչ չի հիշում: Այդ նիստից հետո վկան հեռացել է հանրապետությունից:

Արա Զաքարյանն առարկեց Հենրիկ Հ.-ի ցուցմունքի հրապարակման դեմ՝ ասելով, թե վկան դատարանում չէ, հրապարակումից հետո նրան հարցեր տալ հնարավոր չէ, հետևաբար օրինական չի լինի նրա ցուցմունքը հրապարակելը:

Հանրապետությունից բացակայող մյուս վկաների ցուցմունքների հրապարակման դեմ պաշտպանը նույնպես առարկեց:

Նախագահողը ներկայացրեց, որ վկայի ցուցմունքը հրապարակվում է, եթե անհնար է ապահովել այդ վկայի ներկայությունը դատարանում:

Հենրիկ Հ.-ն դատարան ներկայացել է, հայտարարել, թե չի հիշում նախաքննական ցուցմունքը, չգիտի՝ դա ով է տվել:

Դատարանի աշխատակիցները ջանքեր են գործադրում մի քանի վկայի ներկայությունը ապահովելու համար, բայց մի քանի վկաներ Հայաստանից բացակայում են:

Նման պայմաններում դատարանի կողմից ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները վկաների ներկայությունն ապահովելու համար, բայց նրանք այնպիսի պատճառներով են բացակայում, որ բացառվում է նրանց ներկայությունը դատարանում ապահովելը:

Դատարանը որոշեց, որ պաշտպանի միջնորդությունը չի համապատասխանում ստեղծված պայմաններին, հետևաբար որոշվեց հրապարակել Հենրիկի ու հանրապետությունից բացակայող մի քանի վկաների ցուցմունքները:

Հենրիկ Հ.-ն Գյումրիում է սովորել, ունի քանդակագործի մասնագիտություն:

Ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան: Եկել է Հայաստան՝ զինծառայության հարցը կարգավորելու համար:

Ըստ վկայի՝ իր պապը հանդիպել է մի անձնավորության հետ, ով պիտի իրեն զինծառայությունից ազատեր հինգ հազար դոլարով:

Ինքը պապի հետ գնացել է Վոլոդյա անունով անձնավորության հետ հանդիպելու…

Դահլիճում միջադեպ տեղի ունեցավ, քանի որ ներկա մի տիկին հայտարարեց, թե հրապարակվում է հոգեկան հիվանդի ցուցմունքը: Կինը ասաց, թե իր կարծիքն է հայտնում ընդամենը:

Նախագահողը որոշեց տիկնոջը հեռացնել դատարանի դահլիճից: Մի քանի րոպե նախագահողի որոշումը ի կատար չէր ածվում: Վերջապես նախագահողը հորդորեց. «Գնացեք, մի տասնհինգ րոպե հանգստացեք, եթե համարեք, որ էլ չեք խանգարի, ներս կգաք»:

Կինը մի կերպ հեռացավ դահլիճից:

Վոլոդյա Ավետիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը վկայի ցուցմունքի հրապարակումից հետո նշեց, որ վկան ինքը դատարանում հայտարարել է, թե ոչինչ չի հիշում, նույն  վկան հոգեկան հիվանդության խնդիրներ ունի և ժամանակավորապես ազատվել է զինծառայությունից, բացի այդ, դատարանը մեծ ցանկության դեպքում կարող էր ապահովել այս վկայի ներկայությունը, ինչպես ապահովեց նրա պապի ներկայությունը:

Վկա Օսաննայի ցուցմունքը հրապարակվեց: Վկա Հենրիկի մորաքույրն է:  Նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե հայրը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ, որ Հենրիկը կամ ազատվի զինծառայությունից կամ բնակավայրին մոտ տեղ ծառայի առողջական խնդիրների պատճառով: Օսաննան ասել է, որ Վոլոդյա Ավետիսյանը ինչ-որ գումար է պահանջել իր հորից, բայց հայրը իրենց ոչինչ չի ասել: Հետո հայրը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին ու երկու հազար դոլար է տվել:

Վկան ասել է, թե Վոլոդյա Ավետիսյանը նաև Գյումրի է գնացել, հանդիպել իր հոր հետ: Հետո վկան իմացել է, որ Ավետիսյանը ձերբակալվել է:

«Էրկուսով նստեք ու կարդացեք»,- հայտարարեց ներկաներից մեկը՝ նկատի ունենալով, որ վկաների ցուցմունքները հրապարակում էր մեղադրողը:

Նախագահողը նկատողություն արեց՝ դիմելով՝ քաղաքացի՛: «Ես քաղաքացի չեմ, կալանավոր եմ»,- ասաց տղամարդը: Նախագահողը փորձեց նրան դուրս հրավիրել, բայց հետո հրաժարվեց այդ մտքից, քանի որ մարդը չենթարկվեց նախագահողին:

Դատարան վերադարձավ տասնհինգ րոպեով հեռացված տիկինը: «Միևնույնն է՝ մի քանի րոպեից նորից դուրս եք գալու»,- փորձեց կատակել նախագահողը՝ միգուցե դահլիճի համակրանքը փոքր-ինչ շահելու համար: «Դուք էլ էնպես արեք, որ դուրս չգամ, սիրելի դատավոր ջան»,- իր հերթին կատակեց  Սուսաննա անունով տիկինը:

Հաջորդ վկան՝ Վարդանը զինծառայող է, ում ցուցմունքը հրապարակեց մեղադրողը, հայտնել է, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել:

Վոլոդյա Ավետիսյանը դիմել է նրան՝ ընկերոջ երեխային զինծառայությունից ազատվելու հարցով՝ ասելով, թե երեխան առողջական խնդիրներ ունի:

Վկան ասել է, թե հասկացել է, որ Ավետիսյանն անօրինական բան է ցանկանում անել, բայց չի էլ ցանկացել մերժել նրան, որ չմտածի՝ թոշակի է անցել, արդեն հին ծանոթները մերժում են: Խոստացել է դիմել համապատասխան մարդկանց, բայց իրականում ոչ մեկին չի դիմել:

Հետո ասել է, թե ում ցանկացել է դիմել, Հայաստանում չէ: Ավետիսյանն ասել է, թե իր հեռախոսը հնարավոր է՝ լսվում է, ուրիշ համար է տվել, ասել՝ կոդերով խոսենք, որ լսողները չհասկանան: Ավետիսյանն ասել է, որ երեխան եկել է Հայաստան: Վկան էլ ասել է, թե անհրաժեշտ մարդը Հայաստանում չէ, անձանց անվանել են «հողագործ», ասել են «սփխեչին» կգա Հայաստան:

Վկան ձևացրել է, թե դիմելու է ինչ-որ մեկին, բայց չի դիմել: Հետո Վոլոդյային ասել է՝ գնացել է անհրաժեշտ մարդու մոտ, նա հրաժարվել է այդ հարցով զբաղվելուց;

Վկան ասել է, որ Վոլոդյա Ավետիսյանն իրեն գումար չի առաջարկել, ինքը հնարավորություն չունի որևէ մեկին զինծառայությունից ազատելու, ինքը որևէ մեկին նման հարցով չի դիմել:

Հաջորդ վկան՝ Ծովինարը, ասել է, թե Վոլոդյա Ավետիսյանն իր մորեղբորորդին է:

Նրա ընկերուհու որդին զորակոչվել է բանակ, Արցախում պիտի ծառայեր: Ընկերուհին դժգոհել է, ասել, թե որդին ծրագրավորող է, լավ կլիներ, որ ծառայեր ըստ մասնագիտության:

Ծովինարն ընկերուհուն ցանկացել է օգնել, ասել է՝ մորեղբորս որդին գնդապետ է, Ազատության հրապարակում ցույցեր է անում, կապեր ունի, կարող է օգնել: Դիմել է Վոլոդյային, նա ասել է՝ խոսել է ինչ-որ մեկի հետ, կարող են տղային համակարգչային օպերատոր նշանակել հինգ հարյուր դոլարով:

Վկան ընկերուհուն է փոխանցել Վոլոդյայի համարը: Ընկերուհին ասել է, թե որդուն ցանկանում են այլ զորամաս տեղափոխել, Վոլոդյան իրենց օգնել չի կարող: Վկան ասել է, թե ընկերուհին Վոլոդյային գումար չի տվել:  Ըստ Ծովինարի՝ իր եղբայր Վոլոդյան ազնիվ, ազգասեր մարդ է, խնդրել է նրա նկատմամբ… մեղմ վարվել:

Վկաների հարցաքննությունը դատարանը համարեց ավարտված:

Նախագահողն ասաց, թե ըստ կարգի՝ պետք է անցնեն գործում առկա մյուս ապացույցների հետազոտմանը:

Վոլոդյա Ավետիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն արեց. մեղադրվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձանց: Դատարանում կարող է հրապարակվել վկայի ցուցմունքը, եթե պաշտպանական կողմը գոնե նախաքննական փուլում հնարավորություն է ունեցել այդ վկային հարցեր տալու:

Վկաներ Հենրիկին, Օսաննային, Վարդանին, Ծովինարին պաշտպանական կողմը հարցեր տալու հնարավորություն չի ունեցել: Պաշտպանը միջնորդեց այդ վկաների ցուցմունքները ճանաչել անթույլատրելի ապացույց: Ամբաստանյալը միացավ պաշտպանին: Դահլիճը հայտարարեց, որ նույնպես միանում է պաշտպանի միջնորդությանը:

Մեղադրողն ասաց, որ վկա Վարդանին հարցեր տալու հնարավորություն ունեցել է պաշտպանը, նաև՝ վկա Հենրիկին, ով դատարան էր եկել: Ծովինարը ամբաստանյալի բարեկամն է, ամբաստանյալի հարազատները կարող են այնպես անել, որ նա ներկայանա դատարան: Օսաննայի ներկայությունն ապահովել հնարավոր չի եղել: Այսպիսով՝ մեղադրողի կարծիքով՝ պաշտպանի միջնորդությունը ենթակա էր մերժման:

Պաշտպանը հայտարարեց, թե վկա Վարդանին պատշաճ հարցաքննելու հնարավորություն չի ունեցել, քանի որ պաշտպանական կողմին տրամադրված չեն եղել այդ անձի հայտնած դիրքորոշումները, քննչական գործողությունների ընթացքում նրա հայտնածները:

Վկա Հենրիկը դատարանում էր, բայց նրա նախաքննական ցուցմունքը հրապարակված չէր, պաշտպանը չէր կարող չհրապարակված ցուցմունքի վերաբերյալ հարցեր տալ:

Ծովինարի վերաբերյալ մեղադրողի ասածը ցնցող փաստարկ անվանեց պաշտպանը:

Եթե մեղադրանքի կողմը ցանկանա, կապահովի վկաների ներկայությունը, ինչպես ապահովեց Հենրիկի պապի ներկայությունը, ով ասաց, որ ներկայացել է, որպեսզի թոռը խնդիրներ չունենա՝ ասաց պաշտպանը:

Արա Զաքարյանը հայտարարեց. «Եթե մերժեք միջնորդությունը, անդրադարձեք Եվրոպական կոնվենցիային, ՀՀ Սահմանադրությանը,  ծանրակշիռ հիմնավորումներ բերեք, թե ինչու դրանք կիրառելի չեն…»:

Ապա դահլիճում ամեն բան խառնվեց: Հասկանալի չէր՝ ինչ է անում նախագահողը՝ որոշում կայացնելո՞ւ է պաշտպանի միջնորդության վերաբերյալ, թե՞ արդեն հետաձգում է նիստը:

Ի պատասխան նախագահողի՝ պաշտպանը հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանի կոչով չի պայմանավորված դահլիճում ներկաների պահվածքը: «Մարդիկ տեսնում են, որ արդար դատաքննություն չի կատարվում, դրա համար էլ վրդովվում են»,- ասաց պաշտպանը:

Դատական դահլիճում ներկաները գոչյուններով իրենց համաձայնությունը արտահայտեցին, կատարվողը «բեմադրություն» անվանեցին, ռեժիմը՝ հանցագործ:

Ամոթանք տվեցին մեղադրողին, լուտանքներ հնչեցրեցին նրա ու դատարանի հասցեին, որ Վոլոդյա Ավետիսյանի նման մարդուն նստեցրել են ամբաստանյալի աթոռին:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 23-ը: Պետք է ենթադրել, որ հաջորդ նիստին դատարանը կհրապարակի իր որոշումը պաշտպանի միջնորդության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում