Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Տրորված ճանապարհի ասպետները

Ոչիշխանական քառյակը Հայաստանում վարչապետի փոփոխությունից հետո ակնհայտորեն հայտնվել է ցայտնոտային վիճակում և արդեն շատ երկար ժամանակ է, որ քառյակը չի կարողանում նոր ընդհանուր հայտարարի գալ հետագա գործողությունների հարցում: Գրեթե կասկած չկա, որ հենց այս խնդիրն է եղել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդների հանդիպման թեման մայիսի 20-ին, այն օրը, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրն էր ներկայացվում ԱԺ-ում:

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են քառյակի առանցքը, չկա այդ տանդեմը, չկա նաև քառյակ. սա պարզ է ցերեկվա լույսի պես: Միևնույն ժամանակ նաև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են, երևի թե, քառյակի, այսպես ասած, արգելակները, քանի որ այս կուսակցությունների տանդեմը բացարձակ արհեստական է, իրավիճակային, բացարձակապես զուրկ է որևէ լուրջ հիմքից, ինչի վկայությունն է և այն, որ կառավարության պաշտոնանկության հարցից հետո տանդեմն ու քառյակն արգելակվել են, ինչը կանխատեսում էին շատ փորձագետներ: Արգելակվել են, որովհետև նրանց միջև առկա է հետագա շարունակության վերաբերյալ պատկերացումների, մեղմ ասած, հսկայական տարբերություն, նաև, այսպես ասած, պատկանելությունների տարբերություն: Երկու ուժերը պատկանում են մեկ քաղաքական համակարգի, սակայն տարբեր բևեռների և հարթությունների, ինչն էլ նրանց միջև գրեթե անհնար է դարձնում առավել հեռանկարային ընդհանուր հայտարարների գալը:

Այստեղ չափազանց մեծ նշանակություն ունի և այն, թե որտեղ են եղել այս ուժերը 2008 թվականի մարտի 1-ին: Հայաստանում ներկայիս քաղաքական իրականությունը, քաղաքական վերջին տարիների զարգացումները հենց այս ողբերգական իրադարձությամբ էլ բնորոշվել են՝ անհաղթահարելի որոշակի արգելքներ դնելով մի շարք ուժերի գործողությունների մասով, սահմանափակելով մի շարք ուժերի ճկունությունը, և առաջին հերթին ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի, որին ՀԱԿ-ը մի ժամանակ մեղադրում էր Մարտի 1-ի համար, Ռոբերտ Քոչարյանի, որը առանց այդ բեռի շատ ավելի համարձակ ու անկաշկանդ կգործեր:

Ոչիշխանական դաշտը հայտնվել է այդ դիլեմայի առաջ, որը իր՝ այսպես ասած անլուծելիությամբ երևի թե հավասարազոր է դառնում Ղարաբաղյան խնդրին կամ վաղուց է այդպիսին դարձել: Դատելով ներկայիս իրավիճակից, երբ նոր կառավարության հանդեպ վերաբերմունքի դրսևորման խնդիրը սպառնում է ուղղակի կազմաքանդել քառյակն ըստ էության, թեկուզ ձևականորեն պահպանելով խնդիրը, կարելի է պատկերացնել՝ ինչպիսի իրավիճակ էր լինելու շուրջօրյա հռչակված հանրահավաքների ընթացքում և հատկապես դրանից հետո:

Հայաստանը հերթական անգամ բախվել է ապագաղափարական, արժեքային և որակական ընդհանրությունների բացակայությամբ պայքարի խնդրին, որը հերթական անգամ վերածվում է զուտ իշխանության և կապիտալի համար պայքարի՝ վերածվելով ընդամենը իշխանական համակարգի երկու բևեռների դիմակայության: Ու քանի որ այսօր այդ համակարգում, ըստ էության, փոխհամաձայնության յուրօրինակ մի շրջան է, քառյակի խնդիրը կորցնում է հրատապությունը առաջին հերթին հենց քառյակը գործիքի վերածած առաջատար ուժի՝ ԲՀԿ-ի համար: Առնվազն քանի դեռ հաստատուն երաշխիքներով չեն ամրագրվել և ավարտվել իշխանական համակարգի վերադասավորումները, այլ կերպ ասած՝ բանակցությունները, կամ քանի դեռ դրանք վերջնականապես չեն տապալվել:

Սակայն այդ ամենով հանդերձ՝ «Բարգավաճ Հայաստանի» համար նաև պետք է պահել քառյակը, ինչի համար հարկավոր է նաև դերերի վերաբաշխում անել քառյակի ներսում՝ հարմարեցնելով այն ներիշխանական, ներհամակարգային ներկայիս վիճակին, մինչև որ այդ վիճակում ձեռք կբերվեն գոնե միջնաժամկետ պայմանավորվածություններ, ինչը հնարավորություն կտա արդեն հստակեցնել սեփական վերաբերմունքը նաև քառյակի հանդեպ:

 

Լուսանկարը՝ News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում