Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հովիկ Աբրահամյանը նմա՞ն է Սինգապուրի վարչապետին

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերին, որը ներկայացնում ենք նույնությամբ

Դուք հաստատակա՞մ եք հավասար դաշտը ձեզանից սկսելու Ձեր հայտարարության մեջ:

– Այո, այո, այո:

Փաստորեն մինչև այժմ հավասար դաշտում չեք եղել, որ Ձեզանից եք սկսում:

– Եղել ենք, ես օրինակ եմ ծառայում: Ես բան չունեմ սկսելու, ուղղակի այդպես եմ ասում, որ ոչ մեկը չվիրավորվի: Դրա համար էլ ասում եմ, որ առաջինը ինձանից եմ սկսում:

Այսինքն՝իշխանությունները վարչապետի մակարդակով ընդունում են, որ մինչև այժմ գործարարության համար հավասար դաշտ չի եղել:

– Ի՞նչ եք ուզում, ես հիմա ի՞նչ պիտի անեմ: Ոչ, ընդունում ենք, մենք հիմա ասում ենք, որ բոլորը պիտի օրենքի շրջանակներում աշխատեն: Բոլորս արձանագրում ենք, չէ՞, որ կա ստվեր: Բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ այն շատ է: Չգիտեմ՝ 10 տոկոս է, 20 տոկոս է, 30 տոկոս է, ամեն դեպքում՝մենք տեսնում ենք, որ ստվերը հարկային դաշտ բերելու հնարավորություն կա: Որքան հնարավոր է, մենք փորձելուենք բերել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները, մեր լծակները:

Իսկ ինչո՞ւ եք կրկնում, թե Ձեր մերձավորներից եք սկսելու, նախկինում եղե՞լ է դեպք, որ Ձեր մերձավորները հավասար դաշտում չեն եղել:

– Պարզ չի՞, թե ինչու եմ ասում: Հիմա եթե դուք այդպիսի բաներ պիտի սկսեք խոսել, անիմաստ է մեր խոսակցությունը: Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք.երբ նրան հարց էին տվել, թե ինչպես արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք, պատասխանել էր, որ ինքը սկսել է իր մերձավորներից, ընկերներից: Ես ինկատի ունեմ, որ նաև մեր բոլոր մերձավորներն ու ընկերները հասկանան, որ առաջինը իրենք են պարտավոր իրենց աշխատանքի ընթացքում թույլ չտալ որևէ խախտում, հարկային դաշտ գան բոլորը: Ես շատ հստակ եմ ասել,և պետք չէ, որևէ տողատակ փնտրել:

Մոնիթորինգ արե՞լ եք, թե ովքեր կան ստվերում:

– Մոնիթորինգ կանեն պատկան մարմինները և բոլորին կհրավիրեն հարկային դաշտ: Իմ կարծիքով՝մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել և հաստատ ունենալու ենք հաջողություն: Եվ ձեր աջակցությունն եմ ակնկալում: Եթե դուք էլ կլսեք որևէ նման տեղեկատվություն, որ կան նման դեպքեր, որ որևէ մեկի բարեկամը, ծանոթը, ընկերը հարկերը չի վճարում, տեղեկացրեք: Ես հետամուտ եմ լինելու մամուլի հրապարակումներին, մենք կփորձենք ստուգել: Եթե իրականությանը համապատասխանի, մենք անպայման կարգի կհրավիրենք:

Դուք հավատո՞ւմ եք պաշտոնյային, երբ նա ասում է, թե բիզնես չունի:

-Դե,եթե նա ասում է, որ ունի, նախ՝նա պաշտոնից կհրաժարվի, որովհետև օրենքով գործարարությամբ զբաղվելու իրավունք չունի: Իմ կարծիքով՝յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզնեսով զբաղվելը անհամատեղելի են: Եվ կստուգեմ ձեր օգնությամբ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝հնարավո՞ր է նոր ծրագիրը Ձեր հրաժարականի առիթը հանդիսանա, քանի որ Սերժ Սարգսյանը կառավարությունից 7 տոկոս տնտեսական աճ է պահանջում, իսկ Դուք 5 տոկոս եք նշում:

– Ես հրաժարական ինչո՞ւ պիտի ներկայացնեմ, մենք նոր ենք սկսել աշխատել: Մեր նպատակը ոչ թե գալ և հրաժարական տալն է, այլ գալ և երկար աշխատելը, մեր ժողովրդի ու պետության համար խնդիրներ լուծելը: Մենք փորձելու ենք ապահովել տնտեսական աճը: Մենք հասկանում ենք, որ այս տարի մեր գործը պետք է լինի կայունության ապահովումը: Եվ ամեն ինչ պետք է անենք, որ մեր տնտեսության մեջ նոր ներդրումներ ներգրավենք: Ինչպես ասել եմ, մեր խնդիրն է նաև ստվերից եկամուտներ բերելը, ավելի շատ ծախս իրականացնելը, աշխատավարձերը, թոշակներըբարձրացնելը:

Ձեզ չի՞անհանգստացնում այն հանգամանքը, որ ոչ իշխանական ուժերը կողմ չեն քվեարկի Ձեր ծրագրին:

– Ոչ, եթե կողմ քվեարկեն, շատ լավ կլինի:

Ինչպե՞ս եք պայքարելու ստվերի դեմ, եթե ծավալները չեք հաշվարկել: Չե՞ք կարծում, որ Ձեր այդ հայտարարությունից պոպուլիզմի հոտ է գալիս:

– Հո՞տ: Ստվերը հաշվարկելը շատ դժվար է: Երբ մենք փաստաթղթավորում իրականացնենք, ստվերը ակնհայտ կերևա: Եթե չկա փաստաթղթավորում և հաշվառում, հնարավոր չէ ֆիքսել: Դուք կտեսնեք՝եթե հարկերն ավելանում են, ուրեմն դա ստվերից է եկել, քանի որ այս պահին մենք նոր ներդրում չունենք, նոր աշխատատեղեր չենք ստեղծում, նոր արտադրություններ չկան: Բայց մեր խնդիրը բաղկացած է երկու մասից: Առաջինը՝ մենք պետք է կայունություն ապահովենք, 2014թ. բյուջեն պետք է իրականացնենք, եկամուտներ ապահովենք, փոփոխությունները կիրականացնենք միջնաժամկետ ծախսային ծրագրում՝ 2015-2017թթ.: Եվ ամեն ինչ անելու ենք, որ հնչեցված ծրագրերն այս տարիներին իրականացնենք:

Գիտե՞ք, որ երեկվա Ձեր այն հայտարարությունը, թե տեղյակ չեք, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ձեռներեցությամբ է զբաղվում, հեգնանք է առաջացրել գործարարների և պատգամավորների մոտ:

-Դա ձեր կարծիքն է, ես, օրինակ, չեմ տեսել, որ որևէ պատգամավոր հեգնանքով խոսի: Նորից եմ ասում՝անձերից հեռու մնանք: Ով զբաղվելու է գործարարությամբ, նա  իրավունք չունի նախարար աշխատելու: Բա՞րդ բան եմ ասում: Եթե զբաղվում են, կհիմնավորվի, ուրեմն պետք է պաշտոնը թողնի:

Կստուգե՞ք Գ. Խաչատրյանին:

– Բոլորին, բոլորին:

Դուք ասացիք, որ բիզնես չունեք: Ճի՞շտ է:

– Այո:

Բայց ի՞նչը նկատի ունեիք, երբ ասում էիք՝ կսկսեմ ինձանից

– Իմ մերձավորներից: Ես նորից եմ ասում, ես իմ մերձավորներից սկսած՝ բոլորի նկատմամբ պետք է հավասար վերաբերմունք ունենամ… Ես ինչ-որ ասում եմ, հավատացեք իմ ասածներին, ես Ձեզ խնդրում եմ: Ժամանակ տվեք, և եթե կտեսնեք, որ մեր ասածները իրականություն չեն դառնում, այն ժամանակ կփորձեք քննադատել:

Բյուջեի ծախսերի կրճատում սպասվո՞ւմ է:

– Ամեն ինչ անելու ենք, որ նման քայլի չգնանք:

ԲՀԿ-ն հայտարարում է, որ առայժմ Ձեր հրաժարականը չի պահանջի, Ձեզ ժամանակ կտա՝ տեսնելու, թե ինչ փոփոխություններ եք անելու: Արդյոք Ձեզ կհաջողվի՞ բավարարել ԲՀԿ-ի պահանջները:

– Բայց ի՞նչ պահանջներ է ներկայացրել, ես չգիտեմ: Ասում է՝ տեսնենք, եթե ծրագրերը կիրականացնի, նորմալ կաշխատի, չենք պահանջի, եթե չկատարի՝ կպահանջենք: Շատ նորմալ գնահատական է, ես գոհ եմ:

Վարչապետերի ակումբ ստեղծելու երեկվա Ձեր հայտարարության համաձայն հրավերք ուղարկվե՞լ է բոլոր նախկին վարչապետերին:

– Ոչ, ես երեկ եմ հնչեցրել այդ գաղափարը, բայց անպայման մենք կմտածենք այն ձևաչափը, թե ոնց ենք համագործակցելու: Իմ կարծիքով՝ դա շատ ճիշտ գաղափար է, արդյունավետ կլինի, կօգտագործենք նաև նրանց փորձը, նրանց գիտելիքները: Մենք ունենք նախկին բազմաթիվ վարչապետեր, որոնք շատ լավ են աշխատել:

Կարո՞ղ եք ասել, որ Դուք խափանել եք քառյակի գործունեությունը:

– Ես որևէ գործ խափանելու տրամադրություն, մտադրություն չունեմ: Իմ բոլոր մտադրություններն ու տրամադրությունները լավ գործեր անելն է:

Ե՞րբ է սպասվում «Նաիրիտի»վերագործարկումը:

– Բարդ խնդիր եք ասում: Հիմա մենք ուզում ենք ստեղծել հանձնաժողով, որպեսզի որոշում կայացնենք՝ «Նաիրիտը»հնարավո՞ր է գործարկել, թե՞ ոչ:

«Ռոսնեֆտը»հրաժարվե՞լ է «Նաիրիտից»:

– Որևէ նման որոշում չկա դեռ:

Իսկ«Նաիրիտի»աշխատավարձերը վճարվելո±ւ են:

– 12 մլն դոլարից ավելի աշխատավարձի պարտք ունենք: Էներգետիկայի նոր նախարարը քննարկում է բոլոր ճանապարհները, պետք է հստակեցնի և ներկայացնի ինձ, թե մենք ինչպես ենք լուծումներ տալու:

Գորիսի քաղաքապետի ընտրությունների դեպքում Ձեր անունն է շրջանառվում, որ միջամտել եք:

– Որևէ միջամտություն չի եղել, և ինձ համար միևնույն է, թե Գորիսի բնակչությունն ում կընտրի:

Կբացատրե՞ք, թե ինչ է նշանակում Կոտակային կենսաթոշակային համակարգի դեպքում Ձեր առաջ քաշած«պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքը:

– Դա օրենքի փաթեթում կլինի:

Շարունակո՞ւմ եք մնալ այն կարծիքին, թե քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ:

– Դուք կոնտեքստից կտրված եք խոսում, որը ձեր կողմից, նաև մեր գործընկերուհու կողմից շատ անարդար է: Բայց որ գործարարությամբ զբաղվելու համար խելք է պետք, դա ընդունենք:

– Գագիկ Մակարյանը Ձեզ հետ հանդիպումից հետո կարծիք հայտնեց, թե հարկային համաներում կարող է սպասվել: Այսինքն՝ օրինական դաշտ են բերվելու պաշտոնյաների և օլիգարխների գողացած փողե՞րը:

-Չկա նման բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում