Սիրելի հայրենակիցներ, ժողովրդավարական Հայաստանի կայացումը համազգային խնդիր է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարճ ժամանակահատվածում կարողանան կազմաքանդել ավազակապետական ռեժիմը և ձևավորեն ժողովրդի իշխանություն:
2011թ. մարտի 17-ին Մատենադարանի մոտ Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրում է հանրահավաք և երթ, օրակարգում` 2011թ. մարտի 1-ին կայացած հանրահավաքի մասնակիցների կողմից իշխանությանը ներկայացված պահանջների կատարման ընթացքի քննարկումն է:
Սիրելի հայրենակիցներ, քաջալերեք Ձեր բոլոր բարեկամներին, ընկերներին և ծանոթներին հանրահավաքին և երթին մասնակցելու համար: Զանգահարեք Հայաստան և ձեր զորակցությունը հաղորդեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակ