Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Ուշադիր հետևելն անհրաժեշտ է

Որ Հայաստանի հասարակությունում չկա պետության ճակատագրի հանդեպ անձնական պատասխանատվության գիտակցման գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակ, որը թույլ կտար պետության կառավարման գործընթացում ապահովել քաղաքացիական մասնակցության և վերահսկողության նվազագույն մակարդակ, երևի թե անվիճելի է:

Ավելին` հասարակության զգալի մասի մոտ այդ զգացումը կամ գիտակցումը ոչ միայն չկա, այլ կա նաև հակառակը` անպատասխանատվության և անտարբերության ընդգծված զգացում: Պարզ է նաև, թե ինչից է գալիս այդ ամենը: Քաղաքացին, հասարակության անդամը, տասնամյակներ շարունակ ապրել է և տեսել, որ պետական շահն իր անձնական շահի հետ որևէ կապ չունի: Այսինքն` դա խորհրդային սինդրոմ է, որը գուցե նաև ունի շատ ավելի խորը գնացող արմատներ, երբ հայ մարդն ապրելով կամ օտարի, կամ թեկուզ հայաստանյան իշխող դասի տիրապետության տակ, պետական կյանքում չի տեսել իր անձնական շահի առկայությունը: Խորհրդային տարիներին, երբ փաստացի կայունության պայմաններում ձևավորվել է, այսպես ասած, նոր հայկական մտածողությունը և ամրապնդվել հասարակական մտածողության տեսքով, այդ զգացումը կարծրացել է և բյուրեղացել: Մարդը պետությանը տեսնում է ոչ թե իր ձեռքի գործիք, այլ տեսնում է որպես կերակրող կամ պատժող, որն ունի իր գործերը և քաղաքացուն պատժում է դրան միջամտելու համար, իսկ չմիջամտելու դեպքում էլ ուղղակի խրախուսում խելոք մնալու համար:

Հետևաբար` Հայաստանում պետք է հաղթահարվի պետության հանդեպ այդ զգացումը, որպեսզի հասարակական ակտիվությունը հասնի գիտակցական նոր մակարդակի, ինչը այդ իրողությունը կդարձնի անշրջելի: Դժբախտաբար, Հայաստանի անկախության 23 տարիների ընթացքում շատ քիչ ու կարճ աշխատանք է տարվել հասարակությանը պետության հանդեպ որպես սեփականության զգացում ներշնչելու համար: Ավելին` տարիների ընթացքում է՛լ ավելի խորացավ խորհրդային մտածողությունը, որ պետությունը մարդու շահի հետ ոչ մի կապ չունի և վտանգավոր է նրա գործերին միջամտելը: Ուրեմն այս կարծրատիպային արգելակը պետք է հանվի: Պետությունը դա քաղաքացիների ձեռքի գործիքն է իրենց իսկ հարցերը` ամենագլոբալից մինչև ամենակենցաղայինը, լուծելու համար: Եթե պետությունը այդպիսի գործիք չէ, ապա այն սկսում է մեկ այլ կերպ առնչվել քաղաքացու անձնական շահին` այն սկսում է սպառնալ քաղաքացու, հասարակության անվտանգությանը: Այսինքն` երկու դեպքում էլ ակնհայտ է, որ պետության որակը բոլոր դեպքերում կապ ունի քաղաքացու անձնական կյանքի հետ` մի դեպքում այն անձնական հարցեր է լուծում` ընդհանուր համակեցության լեգիտիմ կանոնների ներքո, մյուս դեպքում նա պարզապես սպառնում է քաղաքացուն` այսօր մեկին, վաղը` տասին, մյուս օրը` հարյուրին, իսկ հաջորդ օրը` արդեն բոլորին:

Դա երևի թե աքսիոմատիկ ճշմարտություն է, որի գիտակցմանը պետք է հասնել հանրային հնարավորինս լայն շրջանակներում: Պարզ է, որ իշխանություններն այդ հարցում շահագրգռված չեն լինում: Ավելին՝ անում են հնարավորը հանրությանն այդպիսի գիտակցական վերելքից զերծ պահելու համար: Ընդդիմությունների հնարավորությունները լինում են անհամեմատ ավելի սահմանափակ, հատկապես երբ խոսքն ամբողջատիրական համակարգերի մասին է, որտեղ քարոզչական հիմնական ռեսուրսները կենտրոնացված են լինում իշխանության ձեռքին և ծառայում են հանրությանը բթացնելու, կարծրատիպերն ավելի խորացնելու և քարացնելու գործին: Բայց այդ տարբերակը կարծես թե այլընտրանք չունի, և հանրային, այսպես ասած, առաջադեմ շերտերի` քաղաքական ընդդիմությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրագրողական հանրույթի համար կարևորագույն խնդիրը մնում է հանրային ինքնագիտակցության վերափոխումների գործում ակտիվ տեղեկատվա-քարոզչական գործառույթներ իրականացնելը: Դա Հայաստանում վերափոխման և քաղաքացիական ու իրավական պետության կառուցման գործի կարևորագույն ուղղություններից մեկն է, որի նշանակությունն, իհարկե, պետք չէ գերագնահատել, սակայն որևէ դեպքում չպետք է նաև թերագնահատել ու արժանացնել նվազ ուշադրության:

Հայաստանում հասարակական անտարբերության շերտը բավականին լայն ու խորն է, և այդ շերտի առկայությունը հիմնականում պայմանավորված է հենց պետական կյանքի ընկալումների հնացածությամբ: Պատկերացումները փոխելու պարագայում էականորեն և շատ արագ կարող է փոխվել պատկերը: Բայց հասկանալի է նաև, որ ամբողջ հարցը հենց պատկերացումները փոխելու բարդությունն է, և դա է, որ շատ ժամանակ է պահանջում: Բայց այլընտրանք չկա: Այսինքն` քաղաքական և քաղաքացիական ակտիվ պայքարին զուգահեռ, պետք է աշխատել նաև վերը նշված ուղղությամբ` փոխել հասարակական քարացած և հնացած ընկալումները պետության, պետական և հասարակական ֆունկցիաների մասին, քաղաքացիներին հստակ և պարզորոշ կերպով մատուցել, որ պետությունն օդից ընկած ինչ-որ բան չէ, այլ հասարակական համաձայնության մոդել, որը ստեղծվել է որպես խնդիրների լուծման ունիվերսալ գործիք` հասարակության յուրաքանչյուր անդամին ծառայելու համար: Հետևաբար` եթե որևէ անդամ իր խնդիրները չի կարողանում լուծել, ուրեմն վատ է աշխատում այդ գործիքը: Հետևաբար` ամեն անդամի խնդիրն է մասնակցություն ունենալ այդ գործիքի նորոգման գործընթացին, թեկուզ միայն հանդիսատեսի մակարդակով, տեսնելու համար, թե արդյո՞ք նորոգման պրոցեսը ճիշտ ուղղությամբ է ընթանում, որովհետև մեկ էլ տեսար ուրիշները նորոգեցին, իսկ պարզվեց, որ նորոգումը սխալ է եղել: Մինչդեռ այդ սխալի ազդեցությունը նորից քաղաքացին է զգալու իր վրա: Հետևաբար` նորոգման պրոցեսում էլ քաղաքացիական, այսպես ասած, վերահսկողությունը, այսինքն` առնվազն այդ ամենին ուշադիր և հնարավորինս մոտիկից հետևելը պարտադիր է: Սխալ է մտածել, թե երկրում կարող են գլոբալ պրոցեսներ տեղի ունենալ, որոնք մեզ հետ կապ չունեն: Ունի, ցանկացած պրոցես մեզ հետ կապ ունի, հետևաբար դրանից խուսափելու փոխարեն, անհրաժեշտ է այն պահել ուշադրության կենտրոնում, հարկ եղած դեպքում անհրաժեշտ ուղղություն տալու համար, որ այդ կապը ունենա առավելագույնս դրական ազդեցություն:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում