Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Թուրքիան ուզում է հաղթահարել 2015-ի ցունամին որքան հնարավոր է քիչ վնասներով. Թաներ Աքչամ

Թաներ Աքչամն առաջին թուրք մտավորականներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իր այդ քայլի համար նա արտաքսվել է Թուրքիայից: 1996-ին նա Հանովերի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով դոկտորական թեզ է պաշտպանել: Ներկայում թուրք հայտնի պատմաբանը դասախոսում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանում, զուգահեռաբար շարունակում է աշխատություններ ու հոդվածներ հեղինակել 1915թ. ոճրագործությունների թեմայով: «Առաջին լրատվական»-ը մի քանի հարցերի շուրջ խոսել է Թաներ Աքչամի հետ:

-Պարոն Աքչամ, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարություն տարածեց Հայոց ցեղասպանության մասին, որին հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց կարգավորման իր տեսլականը: Ինչպե՞ս եք գնահատում այս երկու հայտարարությունները, և ի՞նչ նպատակ ունեն, եթե հաշվի առնենք, որ թուրք պաշտոնյաների այս անդրադարձները շատերը համարեցին պատմական իրողություն:

-Առաջինը, մենք պետք է ընդունենք, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն իշխանության է 2002-ից, ցանկանում է որոշակի փոփոխություններ մտցնել արդեն ավանդական դարձած ժխտողական քաղաքականության մեջ: Տարիներ շարունակ Դավութօղլուն նմանատիպ բովանդակությամբ խոսքեր է կրկնում: Սակայն վարչապետի վերջին ցավակցություններից պարզ դարձավ, որ նոր իրավիճակ է ի հայտ եկել: Այս նոր իրավիճակը պետք է հասցեագրել երեք մակարդակներում. առաջինը՝ վարչապետը ցավակցում է հայերին 1915թ. կորուստների համար, երկրորդը՝ Թուրքիայում ազատ խոսքի առկայություն, վերջինը առնչվում է 1915թ. իրական լուծմանը, այն է արդարադատության հարցը:

Ինչ վերաբերում է առաջին մակարդակին, ապա, իմ կարծիքով, այն փաստը, որ վարչապետն իր ցավակցություններն է հայտնում, կարևոր է՝ անկախ նպատակից: Դա խոսակցությունը բերում է մարդասիրական մակարդակի: Իհարկե, վարչապետը միայն հայերին չէ, որ ցավակցում է: Նա ցավակցում է Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր տուժածների թոռներին: Չնայած այն բոլոր ուղիներին, որտեղ սա կարող է քննադատվել, այն փաստը, որ նա ցավակցում է, ծայրահեղ կարևոր է Թուրքիայի համար: Այդ հայտարարության ամենակարևոր բանն այն է, որ ես հավատում եմ՝ դրական քննարկում կբերի Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում: Մենք հիմա կարող ենք ասել, որ այն շրջանակները, որոնք նախկինում մերժում էին լսել որևէ քննադատական խոսք, ինչպես, օրինակ, ես էի ունենում, հիմա կկարողանան լսել իրենց ականջներով և ավելի բաց կդառնան:

Երկրորդ մակարդակը, ինչպես նշեցի, վերաբերում է ազատ խոսքին: Մինչ Հրանտ Դինքի սպանությունը՝ 2007թ., անհնար էր Թուրքիայում խոսել 1915թ-ի մասին: Նրանք, ովքեր ձայն էին բարձրացնում երկրի պաշտոնական դիրքորոշման դեմ, հարձակումների էին ենթարկվում: Փաստորեն, մինչ 2010թ. բացահայտումներն ու դատական գործընթացները ահաբեկչական «Էրգենեկոն» խմբի դեմ, որը ձևավորվել էր Թուրքիայի զինված ուժերի և բյուրոկրատիայի կողմից, այն անձինք, ովքեր բաց տեքստով խոսում էին Հայոց ցեղասպանության մասին, կանգնում էին լուրջ սպառնալիքի առջև: Հրանտի սպանությունը, մտավորականների դեմ անթիվ դատական հայցերը և մեր դեմ արատավոր արշավները տեղական օրաթերթերում միայն օրինակներ են սպառնալի միջավայրի մասին:

Փաստը, որ Հրանտ Դինքի թաղման արարողությանը անակնկալ կերպով մասնակցեցին հազարավոր մարդիկ, փաստը, որ «Էրգենեկոն»-ի ներկայացուցիչները ձերբակալվեցին, մղեցին Թուրքիային հարաբերականորեն ավելի ազատ միջավայր: Ես ևս դատական գործընթացի մեջ էի և հաղթեցի Թուրքիայի կառավարությունը ՄԻ Եվրոպական դատարանում: Ամփոփելով՝ նշեմ, որ 2010 թվականից հետո մենք կարող ենք այլևս պնդել, որ կարող ենք Թուրքիայում ազատորեն խոսել 1915-ի մասին:

Այդ օրվանից անթիվ հեռուստատեսային ծրագրերի շրջանակում խոսվեց այս մասին, թերթերը գրեցին, գրքեր գրվեցին և բոլորն այս թեմայի շուրջ: Ստամբուլյան տարբեր համալսարաններում անցկացվում են կոնֆերանս-քննարկումներ Հայոց ցեղասպանության մասին և դա բնական է դարձել:

Ուստի, Էրդողանի հայտարարությունը ամփոփում ու հանգում է այս կետին: Այս հայտարարությամբ կառավարությունը հանրայնորեն «կարգավորում» է կարծիքները 1915-ի մասին: Կան, իհարկե, նաև այնպիսի անձինք, որոնք այս քայլը դիտարկում էին կառավարության շնորհքի ցուցիչ, և ովքեր կցանկանան շնորհակալություն հայտնել կառավարությանը դրա համար: Ես, մյուս կողմից, այդպես չեմ տեսնում դա: Ես ճանաչում եմ և ընդունում այն որպես կարևոր փոփոխություն: Մենք հասել ենք մեր պատմության այս կետին, քանի որ եղել է անհատների պայքար: Կառավարությունն այսպես ասած՝ հաստատում է այն տեղը, որ մենք հասել ենք: Հիմա, ես ընդունում եմ և կարծում, որ կառավարության այս քայլը նոր զարգացում է Թուրքիայի համար: Եվ ամենաքիչը՝ Հայոց ցեղասպանության մասին մեր կարծիքները այսուհետ չեն հետապնդվի, բայց շնորհակալությունները չպետք է գնան կառավարությանը, այլ նրանց, ովքեր պայքարել են այս միջավայրի համար:

Երրորդ մակարդակը, ինչպես նշել էի, վերաբերում է արդարադատությանը և նրան, թե ինչպես պետք է Ցեղասպանության հարցը լուծվի և ինչ պետք է անի կառավարությունն այս առնչությամբ: Այստեղ որևէ փոփոխություն իշխանության քաղաքականության մեջ տեղի չի ունեցել: ԱԶԿ ղեկավարությունը շարունակում է 90-ամյա ժխտողական քաղաքականությունը: «Արդար հիշողություն» թեզը, որի մասին Դավութօղլուն ժամանակ առ ժամանակ խոսում է, և վարչապետը կրկնում է, այդքան էլ նոր թեզ չէ: Պարզապես կառավարությունը փափկեցրել է իր լեզուն, ընդհանուր գիծը չի փոխվել:

Մի վերջին բան կա, որը պետք է ավելացվի՝ վարչապետի վերջին հայտարարությունը կասկածանքների է արժանացել և դա բնական է: Շատ մարդիկ լուրջ կասկածներ ունեն, որ այս հայտարարությունը պարզ կրկնությունն է այն բանի, ինչ անում է Թուրքիան տարիներ շարունակ:
Նախորդ տարիներին Թուրքիան փորձում էր ցույց տալ, թե փոխում է իր ժխտողական քաղաքականությունը՝ արտաքին ճնշումների արդյունքում: Իրական նպատակը, այնուամենայնիվ, ոչ թե իրական փոփոխությունների ուղղությամբ քայլեր անելն էր, այլ ժամանակ շահելն ու ճնշումները թուլացնելը: Ավելի ընդարձակ ճնշումների վտանգը վերացվում է:

Այս գործընթացի ամենահայտնի օրինակը հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի նախաձեռնությունն էր: Սա մի փորձ էր կանխել Ֆրանսիայի խորհրդարանում և ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության օրինագծերի ընդունումը:
Եվ հիմա 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Այն փաստը, որ վարչապետը հայտարարություն տարածեց, նպատակ ուներ ավելի պակասեցնել այն ճնշումները, որոնք սպասվում են 2015-ին, որովհետև Թուրքիան ժամանակ առ ժամանակ նման ռազմավարություն է որդեգրում, իսկ շատ պատճառներ կան կասկածելու այդ նախաձեռնություններին:

Իրական հարցը հետևյալն է՝ այս քայլը Թուրքիայի առաջընթացի՞ն է ուղղված, թե՞ 1915-ին: Մինչ այս պահը մեզ հայտնի չէ պատասխանը: Այնուամենայնիվ, եթե մենք դիտարկենք թուրք տարբեր պաշտոնյաների հայտարարությունները մինչ Էրդողանի հայտարարությունը, ամենաակնառուն որոնցից Դավութօղլուի հոդվածն էր The Guardian-ում, կտեսնենք, որ կառավարության ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է. «սա այնքան կշարունակվի, որքան 1915-ի թեման շարունակվի»:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից և Թուրքիայից:

-Թուրքիան հզոր ցունամի է ակնկալում 2015-ին՝ անկախ նրանից, իրականում ծրագրվում է նման բան, թե ոչ: Այս պատճառով Թուրքիան ցանկանում է հաղթահարել այդ ցունամին՝ որքան հնարավոր է քիչ վնասներով:

Վերջին հայտարարությունը տեղավորվում է այս տրամաբանության մեջ, և ավելին է հետևելու: Թուրքիան կարող է ներգրավվել որոշակի գրավիչ նախաձեռնություններում՝ ցույց տալու համար, որ խնդրի լուծման ուղղությամբ է շարժվում: Ես չեմ ասում, որ այդ նախաձեռնությունները պետք է մերժվեն, քանի որ դրանք ևս կարող են դրական լինել, աջակցության արժանի քայլեր: Որպես օրինակ, կան զեկույցներ ԶԼՄ-ներում այն մասին, որ 1915-ից առաջ Անատոլիայում ապրած հայերի թոռները կարող են ավտոմատիկ կերպով քաղաքացիություն ստանալ: Անվիճելի է, որ սա դրական ու լավ ժեստ կլինի: Բայց կարևոր է հիշել, որ Թուրքան այդ քայլերն իրականացնելու է «ճնշումները փոքրացնելու» և «հնարավորինս քիչ վնասներ կրելու» մտածելակերպից դրդված:

Կա ևս մեկ այլ հանգամանք, որը կապում է Թուրքիայի ձեռքերը, Ադրբեջանը: Երբ Թուրքիան տրամադրվում է դրական քայլեր անել Հայաստանին ընդառաջ բախվում է Ադրբեջանի սպառնալիքին: Կան շատ տնտեսական համաձայնագրեր Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Ես մեծ կասկած ունեմ, որ Թուրքիան այդ տնտեսական առավելությունները վտանգի տակ կդնի: Կարող ենք հեշտությամբ ասել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները ամենամեծ խոչընդոտն են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

Միայն մեկ բան կա անելու՝ ընդլայնել ներքին և արտաքին ճնշումները Թուրքիայի նկատմամբ: Եթե Թուրքիայի ղեկավարությունն իրականացրեց կիսատ քայլեր 1915-ի վերաբերյալ, դա արեց մեծապես ներքին ու արտաքին ճնշումների պատճառով:

Այստեղ կարևոր եմ համարում Թուրքիայի քաղաքացիական հասարակության և հայաստանյան Սփյուռքի գործակցությունը: Ցավոք, հայերն այդքան էլ հետաքրքրված չեն Թուրքիայի ներսում քաղաքացիական ժողովրդավարական պայքարով և չեն կարողացել ամբողջապես հասկանալ դրա կարևորությունը: Անհրաժեշտ է տեսնել, որ Սփյուռքի ու Թուրքիայի քաղաքացիական-ժողովրդավարական ընդդիմության գործընթացությունն ընդհանուր մի հարթակում, և եթե նրանք միավորեն իրենց ջանքերն ու նպատակները, կկարողանան առավել ազդեցիկ ճնշում գործադրել Թուրքիայի իշխանության նկատմամբ: Այս պատճառով կոչ եմ անում հայերին՝ և Հայաստանից, և Սփյուռքից գնալ Թուրքիա: Ես կոչ եմ անում քաղաքացիա-ժողովրդավարական ընդդիմությանը՝ գնալ Հայաստան և զարգացնել ամուր կապեր հայերի հետ: Ուժը ծնվում է գործակցությունից: Ինչպես ասում են, միասին մենք ավելի ուժեղ ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում