Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր սկսվում է Բորիս Հ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Բորիսը 2013 թվականի օգոստոսի 20-ին իր տանը ակնհայտ 16 տարին չլրացած դստերը պառկեցրել է մահճակալին ու կատարել անառակաբարո գործողություններ:
Բորիս Հ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 400-ապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 2 տարի ժամկետով: