Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Գորիսեցիները հիասթափված են. մտածում են Լիսկայի թեկնածուին բոյկոտելու մասին

Այսօր կմեկնարկի Գորիսի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը, որը կընթանա ոչ լարված մթնոլորտում՝ ինչպես նախատեսվում էր: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի թեկնածուն՝ Վաչագան Ադունցը, ընտրապայքարում մնաց առանց իր հիմնական մրցակիցների՝ Արա Բուդաղյանի և Տիգրան Կարապետյանի, ով համարվում էր Սյունիքի գործող մարզպետի թեկնածուն:

Այսօր վաղ առավոտյան նախ ինքնաբացարկ հայտնեց Արա Բուդաղյանը, իսկ ավելի ուշ՝ Տիգրան Կարապետյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրանց նկատմամբ ամենաբարձր մակարդակով կիրառվել են ճնշումներ և նրանցից պահանջվել է հանել թեկնածությունը հօգուտ Ադունցի: Մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ Տիգրան Կարապետյանն ասել էր, որ «որևէ մեկը կամ  ցանկացած տիպի ճնշում չի կարող ազդել իր վրա՝ հրաժարվելու համար ընտրապայքարից: Սա իր պայքարը չէ: Ինքն առաջադրվել է նաև գորիսեցիների, համայնքի պահանջով և պայքարելու է միմիայն հաղթանակի համար»:

Այս պահին ընտրապայքարում մնացել են Վաչագան Ադունցը և ավագանու անդամ Հրայր Յոլյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Յոլյանը ևս հանելու է իր թեկնածությունը՝ ընտրապայքարում Սուրիկ Խաչատրյանի թեկնածուին թողնելով միայնակ: Իսկ եթե չհանի էլ, ապա, գորիսեցիների խոսքով, միևնույն է՝ նա նախ համարվում է  «պրոլիսկայական» և հետո՝ ձևական թեկնածու:

Յոլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, և իր մասին շրջանառվող տեղեկությունները «սխալ են»:

– Սխալ ինֆորմացիա ունեք, ինչի՞ պետք ա հանեմ թեկնածությունս: Էս վերջին դեպքերից հետո շատ լուրեր են պտտվում, որոնք անհիմն են:

– Պարոն Յոլյան, Ձեր մյուս երկու մրցակիցներն այսօր ինքնաբացարկ են հայտնել: Խոսվում է նրանց նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը:

– Չեմ կարող ասել: Ես ոչ ոքի հետ չեմ հանդիպել, նման հարցեր չեմ քննարկել և ոչ մի կարծիք չունեմ այդ ամենի հետ կապված: Ես իմ թիմով աշխատում եմ, աշխատանքի մեջ ենք:

– Իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում՝ այն դեպքում, երբ  Ձեզ  համարում են ձևական թեկնածու, իսկ Ձեր մրցակիցը Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն է: 

– Ես առաջին պահին եմ ասել՝ ցանկացած թեկնածու թեկնածու է: Ամեն մեկն ուժ ունի իր չափով: Ընտրությունները ցույց կտան: Ես չեմ ուզում որևէ մեկին վարկաբեկել կամ ինչ-որ մեկին մի վատ բան ասել: Ես այդպիսի տրամադրվածություն չունեմ:

– Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ բացարկ կհայտնեք հօգուտ Ադունցի: Հնարավո՞ր է, որ Ձեր նկատմամբ էլ ճնշումներ լինեն:

– Ոչ, մենք ոչ մեկից ոչ վախենում ենք, ոչ էլ վախցնում: Տենց բան հնարավոր չի: Ես բացառում եմ, որ ճնշումների անվան տակ կհանեմ թեկնածությունս:

Հ.Գ.- Արա Բուդաղյանի և Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկից հետո Գորիսում ահավոր հիասթափություն է տիրում: Գորիսեցիների խոսքով՝ իրենց այլ բան չի մնում, քան բոյկոտել և չգնալ ընտրությունների: «Ինչ արած, ամենաբարձր մակարդակով ճնշեցին և ստիպեցին հանել թեկնածությունը: Բայց գորիսեցիները չեն գնալու ընտրության: Ադունցին ոչ ոք ձայն չի տա: Եթե նրա կողքին Լիսկան է կանգնած, նրա հեղինակությունը զրոյական է: Ոչ մի գորիսեցի նրան ձայն չի տա»,- վստահաբար պնդեցին գորիսեցիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում