Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Ա՜խ վերնիսաժ, ա՜խ վերնիսաժ

Երեկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը իր ծրագիրն է ներկայացրել Ազգային ժողովին, սակայն ամենաուշագրավը տեղի է ունեցել Ազգային ժողովի պատերից դուրս՝ ոչ իշխանական պատերի կամ ծառուկյանական պատերի ներսում: Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ուշագրավ է, որ այս անգամ ոչ միայն Դաշնակցությունն է բացակայել, այլ նաև «Ժառանգությունը»: Սա նաև հասկանալի է, որովհետև ըստ էության ներկայումս խնդիրը ոչ թե, այսպես կոչված, քառյակի շրջանակում է, այլ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, որոնք պետք է պարզեն իրենց հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության հանդեպ վերաբերմունքի մասով:

Աբրահամյանի նշանակումից ի վեր ՀԱԿ-ն անընդհատ փորձում է Աբրահամյանից համաձայնություն կորզել իշխանության ներսում Սերժ Սարգսյանի դեմ գործելու համար, իսկ «Բարգավաճ Հայաստանն», այսպես ասած, լոյալություն է ցուցաբերում Աբրահամյանի հանդեպ` գերադասելով նրան անձնապես որևէ մեսիջ չհղել: Սակայն Հովիկ Աբրահամյանին սա չի բավարարում: Մելիք-Ադամյանի մասին Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո Աբրահամյանը պատասխանեց նրան՝ թեև իր մասին այնտեղ ոչ մի խոսք չկար, ու հայտարարեց, թե չի կարծում, որ Ծառուկյանը հոխորտում է:

Այսինքն` Հովիկ Աբրահամյանին բավական չէ, որ ԲՀԿ-ն իրեն չհայհոյի կամ որևէ նենգ առաջարկ չանի, Աբրահամյանն, ըստ ամենայնի, ուզում է, որ ԲՀԿ-ն ընդհանրապես մնա շրջանակների մեջ, որոնց երաշխավոր ՀՀԿ-ում հենց Աբրահամյանն էլ նշանակված է: Ընդ որում` չի բացառվում, որ սա նաև պայման է Աբրահամյանին վարչապետ նշանակելու և այսպիսով անուղղակիորեն ոչ իշխանական ուժերի դեմքը փրկելու՝ ապրիլի 28-ին հայտարարված հանրահավաքներից: Սակայն, մյուս կողմից, հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ից դժգոհ է նաև ՀԱԿ-ին կամ վերահսկողությունից դուրս թողնելու, կամ էլ խաղի ազատ տարածություն հատկացնելու առումով և ակնկալում է, որ ԲՀԿ-ն պետք է ՀԱԿ-ին էլ զերծ պահի Հովիկ Աբրահամյանի հասցեին սադրանքներ հղանալուց:

Սրանից զատ, իր վերջին հեռուստաելույթում Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր օրակարգն է ձևավորելու և ոչ մեկի հետևից չի գնալու: Այդ իսկ պատճառով էլ երևի թե կրկին Ծառուկյանի հետևից էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը` երևի օրակարգը ճշտելու, որովհետև հավանականությունը շատ քիչ է, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվի Ծառուկյանի հետ համագործակցությունից, ինչ է թե նա իր օրակարգով է շարժվելու, ոչ թե ՀԱԿ-ի:

Այսպիսով, ընդամենը հարկ է արձանագրել, որ կառավարության պաշտոնանկությունից հետո ՀՀԿ-ին քշող հուժկու հեղեղ խոստացող քառյակի ուժերը հեղեղի փոխարեն զբաղված են ընդամենը միմյանց միջև հարաբերությունները ճշտելով: Միևնույն ժամանակ, բացառել պետք չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին է այցելել նաև նրա խմբակցության անդամ Կարո Կարապետյանի փեսայի գործով, որը «Վերնիսաժում» օրը ցերեկով կրակել և անմեղ մարդկանց էր վիրավորել` ստվեր գցելով աներոջ, նրա կուսակցական առաջնորդների և նրանց դաշնակիցների վրա: Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանի այցը նպատակ ուներ ճշտել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն այդ գործով քաղաքագիտական որևէ աջակցության կարիք չի՞ զգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում