Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն չի բացառում, որ կարող է վերականգնել համագործակցությունն իր նախկին մարզիչ գերմանացի Ֆրից Զդունեկի հետ:
«1996 թվականին ես սկսել եմ իմ պրոֆեսիոնալ գործունեությունը Ֆրից Զդունեկի գլխավորությամբ: Հավանական է, որ այն կշարունակեմ նույն մարզչի գլխավորությամբ»,- հայտնել է Կլիչկոն լրագրողներին:
Նշենք, որ Վլադիմիր Կլիչկոյի մարզիչը հեռացել է կյանքից, և լեհ բռնցքամարտիկ Մարիուշ Վախի հետ նոյեմբերի 10-ին կայանալիք մենամարտին Կլիչկոն նախապատրաստվում է Ջոնաթան Բենքսի օգնությամբ:
Ֆրից Զդունեկը ներկայումս Կլիչկո-ավագի` Վիտալիի մարզիչն է: