Wednesday, 24 04 2024
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից

Մարզահամերգային համալիրի աճուրդը ֆինանսական աննախադեպ սկանդալ է բացահայտում

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, որը, ըստ ԴԱՀԿ-ի, հանդիսանում է գրավի առարկա: Համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 19 մլրդ 35 մլն դրամ՝ մոտ 48 մլն դոլար:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` համալիրի աճուրդի պատմությունը ֆինանսական սկանդալ է բացահայտում: Ինչպես հայտնի է, Մարզահամերգային համալիրը 2005 թվականին վաճառվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին:

Նախկինում Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից 2009թ. կառավարությունը 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են համալիրի շենք-շինությունները: Ընկերությունը չի կարողանում ժամանակին մարել վարկը, և ստեղծված իրավիճակի պատճառով բավական երկար ժամանակ դատական գործընթացներ են լինում: Փաստաթղթերով, սակայն, Մարզահամերգային համալիրը վարկի հետ կապված որևէ պատասխանատվություն չէր կրում:

20 մլն դոլար պետական վարկի խնդիրը լուծելու համար որոշվում է համալիրի սեփականատեր ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելով մարել նախկին բանկային պարտավորությունները` այն պայմանով, որ համալիրի ի պահ հանձնված 75% բաժնետոմսերը վերադարձվեն Մարզահամերգային համալիրին: Այս վարկի մարումը ևս ձգձգվում է:

Ուշագրավն այն է, որ համալիրին տրամադրված բյուջետային վարկը բյուջեում չի երևում: ՀՀ բյուջեի մասին օրենքում պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի ցանկում ներառված չէ վերոհիշյալ վարկը ինչպես 2012թ., այնպես էլ 2013թ.: Որոշ տեղեկություններով՝ աճուրդի միջոցով փորձ է արվում օրինականացնել ապօրինի գործարքը:

Ավելին՝ նախկին կառավարությունը 2012թ. կայացրել է որոշում, որի հիման վրա փոփոխություն է արել ՀՀ բյուջեի մասին օրենքում` իրեն վերապահելով ԱԺ-ի ֆունկցիա, և վերոհիշյալ վարկն ու գրավը վերաձևակերպվել են: Երբ համալիրի տնօրինությունը վարկը երկարաձգելու համար դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը, մերժում է ստացել հետևյալ պատճառաբանությամբ` գրավառու-վարկատուի իրավունքը ՀՀ անունից վերապահվել է ՀՀ ՊՆ-ին: Թե որ օրենքով է Ֆինանսների նախարարությունը բյուջեի պարտքը զիջել մեկ այլ կազմակերպության, հայտնի չէ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը դիմել է ՀՀ նոր կառավարությանը ՀՀ բյուջեի մասին օրենքում ճշգրտումներ կատարելու, պարտավորությունները արձանագրելու և հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Ուշագրավ է նաև, որ համալիրի գնահատումը կատարել է ՀՀ-ում չգրանցված՝ ոչ ռեզիդենտ կազմակերպություն: Դրա փորձագետի եզրակացությամբ, ըստ ԴԱՀԿ պարզաբանման, նշված գույքը գնահատվել է 25 մլրդ 800 մլն ՀՀ դրամ, աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19 մլրդ 350 մլն դրամ:

Ըստ ԴԱՀԿ-ի՝ մարզահամերգային համալիրի վերաբերյալ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր մոտ 512 մլն ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով:

Որոշ տեղեկություններով՝ համալիրի աճուրդի հետ կապված դատական նոր գործընթաց է սկսվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում