Thursday, 28 03 2024
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ

Դուրս եկեք փողոց, ու թող կրակեն ձեզ վրա․ «Տողատակ» Հայկ Կոնջորյանի հետ

Պատկերացրո՛ւ գարնանային մի զով երեկո: Դու քո սիրելի մարդու հետ զբոսնում ես Երևանի կենտրոնում: Մարդիկ ուրախ քայլում են այս ու այն կողմ, զրուցում ինչ-որ հաճելի բաների մասին: Դուք վայելում եք պաղպաղակն ու քննարկում, թե այսօր ինչ ֆիլմ եք դիտելու: Մի քանի երեխաներ խաղում են խոտերի մեջ, իսկ նրանց ծնողները, նստարանին նստած, ժպիտով հետևում նրանց: Դու տեսնում ես քո վաղեմի ընկերոջը, մի քիչ զրուցում և ավելի ուրախ շարունակում զբոսնել: Մտածում ես, որ կյանքն իսկապես հրաշալի է. դու ունես սիրելի մարդ, որ մեղմորեն բռնել է ձեռքդ, ընկերներ, ովքեր կյանքդ դարձնում են ավելի գույնզգույն, ընտանիք, որ միշտ կողքիդ է: Մոտակա սրճարանից լսվում են հաճելի երաժշտության հնչյուններ: Երևանյան զով քամին ավելի հաճելի է դարձնում զբոսանքը: Կողքի խմորեղենի խանութից տաք թխվածքի քաղցր հոտը հասնում է ձեր քթին, ու դուք մտածում եք համտեսել այն: Որոշում եք, թե որից փորձեք, ու հանկարծ դիմացի մայթից ինչ-որ մեկը կրակում է ուղիղ քո գլխին, ու դու մահանում ես:

Օրեր առաջ մի քանի մարդ Վերնիսաժում սովորականի պես եկել էին աշխատանքի, կամ եկել էին նվեր գնելու, կամ էլ պարզապես անցնում էին այդ կողմերով: Գուցե նրանք այլ պլաններ ունեին երեկոյան, այլ պլաններ ունեին կյանքում, կամ գուցե պարզապես մտածում էին գնալ տուն և հանգստանալ օրվա վերջում: Բայց նրանք չգնացին, նրանց տարան, տարան հիվանդանոց, որովհետև նրանք հայտնվել էին սխալ ժամանակին սխալ տեղում` նրանք օրը ցերեկով հայտնվել էին ապահով Հայաստանում:

Երեկ, կառավարության արտահերթ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը իր ելույթում նշեց. «ՀՀ կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր»:

Սա հերթական դեմագոգիան է: Պարոնայք, ձեր կառուցած ապահով Հայաստանում քաղաքացու վրա կրակում են օրը ցերեկով: Ավելին` կրակում են ձեր զավակները, նրանց ընկերները, կրակում են ձեր գործընկերները, ում հետ դուք կառուցում եք այդ ապահով Հայաստանը: Գուցե երբեմն դուրս գաք փողոց և նրանք կրակեն ձեր վրա, ու դուք զգաք ձեր կառուցած ապահովության ողջ հմայքը: Բանն այն է, որ այդ ապահովությունը դուք կառուցել եք միայն ձեզ համար: Ձեր ապահովությունը հիմնված է քաղաքացիների անապահովության վրա, ձեր հարստությունը հիմնված է քաղաքացիների աղքատության վրա, ձեր առաջընթացը հիմնված է քաղաքացիների հետընթացի վրա, և այն, ինչ բարիք է ձեզ համար` չարիք է ժողովրդի համար: Սա է ձեր ապահով Հայաստանը:

Իսկ ինչով են զբաղված մյուսներն այս ընթացքում: Մենք եվրոպացիներին բարոյականության դաս ենք տալիս, խոսում Եվրոպայի մոտալուտ կործանման մասին, մինչդեռ մեր երկրում վտանգված է մարդու ամենից հիմնարար` կյանքի իրավունքը: Մեզ ավելի շատ հետաքրքրում են Ինգա և Անուշ Արշակյանների հայտարարությունները եվրոպացի տրանսվիստիտի մասին, որի պատճառով կարող ենք միմյանց խարույկին այրել: Մենք քննարկում ենք, թե ով է լիարժեք հայը`այդ ընթացքում ավելի ընդգծելով մեր անլիարժեքությունը որպես մարդ: Մենք պաշտպանում ենք լրագրողների իրավունքները պատգամավորներից, բայց նրանցից շատերի դատարկաբանությունները հենց իրենք՝ լրագրողներն են տարածում` հերթական սենսացիոն լուրի և ռեյտինգների համար:

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ մեր բոլոր քննարկումները բարոյականության ոլորտից են: Մենք ապրում ենք կեղծ բարեպաշտության, սինթետիկ բարոյականության, իրավունքների մասին դատարկ հռետորաբանության միջավայրում: Մենք ապրում ենք անհավատ հոգևորականների, հանցագործ պատգամավորների, ֆեյսբուքյան իմաստասերների ժամանակներում: Բայց մեր այս աշխարհում կան շատ կոնկրետ երևույթներ, որոնք դուրս են ամենօրյա բարոյական հաղթանակների դաշտից: Մեր փողոցներում ազատորեն կրակում են մարդկանց վրա, և այդ մարդկանցից հաջորդը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում