Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

«Սամվել Ալեքսանյանն էլ իր կարգով, իր ձևով մասնակցում է բոլոր օրենքներին»

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացրած՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծը, որին կտրուկ դեմ արտահայտվեց իշխող Հանրապետական կուսակցությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանն ասաց, որ անհրաժեշտ են և՛ համամասնական, և՛ մեծամասնական ընտրություններ: Նրա խոսքերով՝ մեծամասնական համակարգը հնարավորություն է տալիս ընտրել իր պատգամավորին․ «Կան մարդիկ, որ այդ կուսակցության քաղաքականությունը չեն ընդունում, բայց մեծամասնականի դեպքում իրենց պատգամավորին են ընտրում»:

Մեր այն դիտարկմանը, թե, միևնույն է, այդ պատգամավորը գալիս է խորհրդարան և քվեարկում այնպես, ինչպես իր կուսակցությունն է որոշում, Արմեն Կարապետյանն արձագանքեց․ «Չէի ասի, թե մեծամասնականով ընտրված պատգամավորն այդ կարգի է, նրանք իրենց սկզբունքներն ունեն ու ներկայացնում են իրենց ընտրողների շահերը»,- ասաց նա:

Մենք խնդրեցինք հիշեցնել գեթ մեկ դեպք, երբ մեծամասնական ընտրական կարգով ընտրված պատգամավորը խմբակցության որոշումից դուրս քվեարկություն է կատարել։ «Շատ ժամանակ է այդպես լինում, երբ մեծամասնական ընտրված պատգամավորը իր սկզբունքներով, իր ընտրողների շահերն է պաշտպանում և ոչ թե կուսակցության»,- ասաց նա:

Հարցին՝ չի՞ կարծում, որ մեծամասնականով առաջադրվում են օլիգարխներ, որոնք իրենց բիզնեսները պաշտպանելու համար են խորհրդարան գալիս, Արմեն Կարապետյանը պատասխանեց․ «Ես համաձայն չեմ, տվյալ թաղամասում մեկը հեղինակություն ունի, կարողանում է վայելել տվյալ թաղամասի, տվյալ գյուղի հեղինակությունը և պատգամավոր դառնում: Մեծամասնականով ընտրված պատգամավորը անմիջապես կապ է ունենում ընտրողի հետ, իսկ համամասնականը՝ ոչ, բնակչության մեծ մասն իր պատգամավորի հետ կապ չի ունենում»:

Այդ դեպքում Սամվել Ալեքսանյանն, օրինակ, ինչո՞ւ է Ազգային ժողում, երբ օրենսդրական գործունեություն չի ծավալում, առանձնապես ակտիվ հարցադրումներ չի անում․«Ես չեմ կարող ասել այդ մասին, բայց կարծում եմ՝ իր կարգով , իր ձևով մասնակցում է բոլոր օրենքներին»,-եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում