Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Հովիկ Աբրահամյանը սպառնում է չհամագործակցողներին

Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնող Հովիկ Աբրահամյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս բազմանշանակ մի հայտարարություն է արել՝ ասելով, որ զարմանում է կառավարության հետ համագործակցել չցանկացող ուժերի վրա, բայց քանի դեռ իր համբերությունը չի հատել՝ շարունակելու է համագործակցության ձեռք մեկնել:

Թե ինչու է Հովիկ Աբրահամյանը զարմանում, որ կան կառավարության հետ համագործակցել չցանկացող ուժեր՝ առնվազն զարմանալի է, որովհետև քաղաքականության մեջ դա, մեղմ ասած, տարածված երևույթ է. երբ ուժերը ընդդիմադիր են լինում, կառավարության հետ չեն համագործակցում որևէ կերպ: Թեև Հայաստանի պարագայում Հովիկ Աբրահամյանը զարմանալու տեղ ունի, քանի որ այստեղ արդեն շատ երկար ժամանակ ուժերը ոչ թե ընդդիմադիր են, այլ ոչ իշխանական:

Առավել հետաքրքրական է Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե՝ քանի դեռ իր համբերությունը չի հատել, փորձեր անելու է համագործակցության՝ ձեռք մեկնելու է: Հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու, երբ Հովիկ Աբրահամյանի համբերությունը հատի: Այդ ժամանակ ի՞նչ է սպասվելու նրանց, ովքեր չեն ուզում համագործակցել նոր կառավարության հետ: Նրանց պարտադրելո՞ւ են համագործակցություն, թե՞ պարզապես ենթարկելու են պատասխանատվության՝ նոր կառավարության հետ չհամագործակցելու համար: Երևի Հովիկ Աբրահամյանի կառավարությունն արդեն օրինագիծ էլ կունենա պատրաստած, որով պատասխանատվություն է սահմանվում կառավարության հետ չհամագործակցողների համար. առաջին անգամ չհամագործակցելու դեպքում կլինի զգուշացում, երկրորդ անգամ՝ վարչական տուգանք, իսկ երրորդ անգամ չհամագործակցելու դեպքում էլ երևի չհամագործակցողը կզրկվի ազատությունից:

Եթե որևէ մեկին այդ հեռանկարը կատակ է թվում, ապա շատ իզուր, որովհետև այսօր, օրինակ, Ռուսաստանի Պետդումայում սկսվում են քննարկումները մի օրենքի, որով Ռուսաստանի իշխանություններին իրավունք է վերապահվում կամային ստուգումներ անել՝ չպլանավորված ստուգումներ հասարակական սեկտորի կազմակերպություններում և դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները հայտարարել «արտասահմանյան գործակալներ»: Եթե որևէ մեկին թվում է, որ սա վերաբերում է միայն Ռուսաստանին, ապա շատ իզուր, որովհետև այդ ամենը ժամանակի ընթացքում տարածվելու է նաև Հայաստանի վրա: Պարզապես կտարածեն այլ հիմնավորմամբ, այսպես ասած՝ այլ հիմքով՝ ոչ թե արտասահմանյան ֆինանսավորման, որպեսզի Արևմուտքի հետ հարաբերություններն, այնուամենայնիվ, չփչացնեն, այլ կառավարության հետ չհամագործակցության հիմքով:

Այսինքն՝ ազգային միասնությունը կամ ազգային համաձայնությունը կդարձնեն իրավական կատեգորիա՝ իրավական կոնկրետ պատասխանատվությամբ: Հայաստանում ընդհանրապես շատ ու շատ իշխանական մեսիջներ Հայաստանի հասարակությունը անուշադրության է մատնել, անլուրջ է ընդունել, համարել է, որ նման խոսքերը ընդամենը լեզվի սայթաքում են կամ ընդամենը երկար-բարակ չմտածված, խորը ենթատեքստ չունեցող երևույթներ: Հենց այդպիսի վերաբերմունքի հետևանքով է, որ հասարակությունն այսօր պետության հետ միասին հասել է համալիր սնանկության եզրին՝ «էլիտայի» համալիր բարգավաճման և այսօր էլ փաթեթային բյուրեղացման փաստի հանդիման:

Հայաստանի հասարակությունը շատ վտանգներ, ահազանգեր, նախազգուշացումներ է անտեսել, համարել, թե դրանք լուրջ և իրական չեն, թե չի կարող նման բան պատահել: Այսօր մնում է ընդամենը հարցնել հասարակությանը՝ կա՞ մի բան, որ այս երկու տասնամյակի ընթացքում մեր երկրի հետ չի պատահել ու հետևաբար՝ չի կարող պատահել նաև ապագայում, բոլորի դեմքի խելոք արտահայտությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում