Մարտի 14-ին տեղի ունեցած «Հզոր ապագա» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց 30-ամյա Արկադի Կիրակոսյանը:
«Լինել յուրաքանչյուր հայի կողքին` անկախ սեռից, տարիքից, սոցիալական կարգավիճակից, հայի կողքին` հայի համար»,- սա է կուսակցության գաղափարախոսությունը:
Նորաստեղծ կուսակցությունը նախ գրանցման համապատասխան փաստաթղթերն է ներկայացնելու արդարադատության նախարարություն: Միաժամանակ նախատեսված են հանրահավաքներ:
Ըստ Ա. Կիրակոսյանի` հանրահավաքներում քարոզելու են կուսակցության գաղափարախոսությունը:
«Մենք չենք քարոզելու անիրատեսական և անհեռանկարային գաղափարախոսություն, այլ առաջադրելու ենք մեր սեփական գաղափարախոսությունը՝ ելնելով արդի քաղաքական իրավիճակից և միջազգային հարաբերություններում առկա նորմերից»,-ասում է երիտասարդ կուսկացականը:
Վերջինիս խոսքով, կուսակիցների մեծ մասը երիտասարդներ են լինելու:
«Հզոր ապագա»-ն կենտրոնամետ ուժ է լինելու, և առաջարկ լինելու դեպքում չի միանալու կոալիցիայի անդամ կուսկացություններին: Ըստ Ա. Կիրակոսյանի` այդ պարագայում «Հզոր ապագա» -ն կազմալուծվելու է:
Իսկ առաջիկա խնդիրներից է 2012թ-ի ԱԺ ընտրություններում տեղ ունենալ խորհրդարանում:
Առաջիկա հանրահավաքը կլինի մարտի 22-ին, Վարդան Մամիկոնյանի արձանի մերձակա տարածքում: