Չելյաբինսկի Տրակտորոզավոդսկի շրջանի ոստիկանությունը փնտրում է Տանկիստների փողոցի արևելյան սրճարանում տեղի ունեցած կռվի մասնակիցներին:
Հայտնի է, որ երեկոյան հաստատությունում գտնվող երկու ընկերախմբերի միջև կռիվ է ծագել: Մի կողմում եղել են հայեր, մյուսում՝ տաջիկներ: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ սրահում աթոռներ ու շշեր են թռչել: Ոստիկանական մեքենայի մոտենալուն պես` կռվի մասնակիցներն անհետացել են տարբեր ուղղություններով: Հատակին ընկած է մնացել միայն 37-ամյա վիրավոր հայը, որը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է:
Ինչպես աղբյուրին հայտնել են շրջանի քննչական բաժնից՝ այսօր տեղի կունենա զոհվածի դիահերձումը, զուգահեռ իրականացնում են օպերատիվ միջոցառումներ, ոստիկանությունը փնտրում է միջադեպի մասնակիցներին և ականատեսների: