Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մի խանգարեք մեր հարցերը լուծել

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելիս, ի պատասխան պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցադրման՝ Հայաստանն արդյոք կհրաժարվի՞ ՄՄ-ին անդամակցելուց, եթե պայման դրվի մաքսակետ տեղադրել Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին, հայտարարել է, որ այդ մասին պետք է քիչ խոսել:

Հովիկ Աբրահամյանից այլ պատասխան երևի պետք էլ չէր ակնկալել, քանի որ նման հարցերը ակնհայտորեն վեր են նրա քաշային կատեգորիայից: Նման հարցերը քաղաքականության մեջ խելք են պահանջում, իսկ այս առումով Հովիկ Աբրահամյանի մոտեցումները մեզ բոլորիս հայտնի են: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ Հովիկ Աբրահամյանի շուրթերով բարբառում են Հայաստանի իշխանությունները: Այսինքն՝ նա ըստ էության արտահայտում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որն էլ հենց լռությունն է: Լռությունը ոչ թե ընդհանրապես, այլ սեփական հասարակության հետ հարաբերություններում:

Նման ձևով լռում էին, քիչ էին խոսում նաև Եվրամիության հետ ասոցացման գործընթացում, որտեղ գաղտնիությունն ի վերջո հանգեցրեց տապալման, Մաքսային շրջադարձի: Այսինքն՝ լռելը, քիչ խոսելը Հայաստանի իշխանություններին հիմք է տալիս, հնարավորություն է տալիս դրսում խոսել՝ ինչ ուզում են, բոլորին ասել՝ այո, իսկ վերջում կայացնել անձնական և իշխանական շահերով պայմանավորված որոշում՝ առանց հասարակության առաջ դրա համար պատասխան տալու:

Գաղտնիությունը, քիչ խոսելը հենց այս նպատակն ունի, որպեսզի դրսում ում հետ ինչ ուզեն խոսեն՝ վերջում փաստի առաջ կանգնեցնելով պետությանն ու հասարակությանը: Ընդ որում, խոսքը վերաբերում է Հայաստանի համար ճակատագրական մի հարցի, որի պարագայում հանրային կարծիքը, իշխանության գործողությունների հաշվետվողականությունը պետք է լինեն առավելագույն մակարդակի, ոչ թե «քիչ խոսելու» վրա:

Բայց նաև պարզ է, թե ինչն է այդ մոտեցման պատճառը: Դա ընդհանրապես պետականության գիտակցման, պետականության զգացումի բացակայությունն է: Այդ մարդկանց համար պետություն, պետական խնդիր գոյություն չունի, այլապես գոյություն կունենային նաև հասարակություն, հասարակական կարծիք, հասարակական աջակցություն, հաշվետվողականություն հասկացությունները: Այդ մարդիկ չեն գիտակցում, որ զբաղվում են պետության խնդիրներով, որ զբաղեցնում են պետության ղեկը, որը միջազգային իրավունքի սուբյեկտ է, անգամ եթե դե ֆակտո հանձնվել է Ռուսաստանին: Չեն գիտակցում, որ այդ սուբյեկտությունից հրաժարումը կարող է բերել պատասխանատվության աղետալի դրսևորումների, որովհետև միևնույն է՝ ինչքան էլ «ջայլամի նման քիչ խոսեն», դրանից խնդիրներն ու պատասխանատվությունը չեն նվազում, ինչքան էլ որ հասարակությունից թաքցնեն ճակատագրական հարցերում իրենց վարած բանակցությունները, դրանից այդ հարցերի վերաբերյալ արտաքին իմացությունն ու պահանջները չեն փոխվում:

Այդ մարդիկ մի գիտակցում ունեն՝ որ զբաղված են իրենց անձնական հարցերը կարգավորելով, և նրանց պետք չէ, որ հասարակությունն իր հարցերով խանգարի իրենց այդ գործում: Դա է Հովիկ Աբրահամյանի պատասխանի էությունը, որ նա տալիս է Ալեքսանդր Արզումանյանին, այսինքն՝ մի խանգարեք, թողեք մենք մեր հարցերը լուծենք, ավելորդ հարցեր մի տվեք:

Մինչդեռ Ղարաբաղի գործոնի շուրջ իսկապես ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, կրեմլյան քարոզչությունն արդեն հրապարակ է նետում թեզ, որ Հայաստանը հրաժարվում է Մաքսային միությունից, քանի որ Ղարաբաղի հարցում էլ հրաժարվում են Հայաստանի պահանջով դիտարկել Հայաստանն ու Ղարաբաղը որպես մեկ միասնական տարածք:

Թե ինչով են պայմանավորված ռուսական քարոզչության նման խաղերը՝ պետք է հասկանալ, կարևոր է հասկանալ: Եվ այս կոնտեքստում կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները հասարակությանը հաշվետվություն տան, թե ինչ վիճակում է խնդիրը, ինչ հարցադրումներ կան: Բայց դրա համար էլ մի շատ կարևոր բան պետք է հասկանան այդ իշխանությունները, որը ոչ մի կերպ չի ստացվում արդեն տարիներ շարունակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում