Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նաև խնամիաբարեկամական կապերը թույլ չեն տվել տնտեսության մեջ հավասար դաշտ ստեղծել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

– Պարոն Բադեյան, Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսուհետ բոլորը պետք է գործեն նոր խաղի կանոններով՝ հավասար դաշտում: Հավատո՞ւմ եք, որ մեր երկրում նման իրավիճակ կստեղծվի:

– Իհարկե, դրական եմ գնահատում, որովհետև տնտեսական ոլորտում պետության հիմնական խնդիրը բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելն է: Այնպես որ, միայն դրական կարելի է գնահատել կառավարության այդ մտադրությունը: Նաև վստահություն է ներշնչում, թե ով է դա ասում: Խոսքեր էլի լսել ենք, բայց սա ասում է մի կառավարություն, որի ղեկավարն ինքն է անցել երկար տնտեսական զարգացման ճանապարհ:

– Կառավարություն, որի ղեկավարը նաև խոշոր սեփականատեր է:

– Այո:

– Եվ կարծիք կա, որ նրա բիզնեսը գործում է հարկային դաշտից դուրս:

– Ես երբեք հարկային աշխատակից չեմ եղել: Եվ որևէ մեկին էլ խորհուրդ չէի տա այդպիսի հայտարարություններ անել, եթե ինքն էլ հարկային մասնագետ չէ:

– Դուք՝ որպես սեփականատեր և քաղաքական գործիչ, նկատե՞լ եք, որ Հայաստանի գործարար ոլորտում հավասար դաշտ չի եղել:

– Իհարկե: Խոսենք այն մասին, որ Հայաստանում հավասար մրցակցություն ապահովող վարչարարություն, այդ թվում` նաև հարկային և ոչ միայն հարկային ոլորտում, դեռ վաղ է: Բայց խնդիրն այնքանով է կարևորվում, որ եթե այդ հարցերը լուծված լինեին, այսօրվա կառավարությունն այդ խնդրի առջև կանգնած չէր լինի: Դա հարցերի հարցն է, և այսօրվա կառավարությունը շատ լավ հասկանում է, որ առանց այդ խնդիրը լուծելու` երկիրը չի կարող զարգացում ունենալ: Եվ իհարկե, պետք է ողջունել, եթե այդպիսի ցանկություն կա:

– Հովիկ Աբրահամյանը նաև ասել է, որ պետք է սկսել մեզանից, իր շրջապատից, իրենից: Դուք հավատո՞ւմ եք, որ ինքը, ՀՀԿ-ի մի շարք խոշոր գործարարներ, նաև իր խնամի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրենց բիզնեսը կբերեն հարկային հավասար դաշտ:

– Կարծում եմ` այո:

– Եվ որ Հ. Աբրահամյանի այդ հայտարարությամբ իշխանություններն ընդունում են, որ մինչ այժմ այդ ոլորտում հավասար դաշտ չի եղել:

– Իսկ եթե աղմկահարեին, որ Հայաստանում հավասար տնտեսական դաշտ է եղել, մենք կհավատայի՞նք, կամ դուք կհավատայի՞ք:

– Իսկ ինչո՞ւ չի եղել:

– Տարբեր պատճառներով: Նախ` առհասարակ բացարձակ հավասար տնտեսական դաշտ որևէ երկրում չկա: Առավել ևս` չկա այն երկրներում, որոնք նոր են անցնում նոր տնտեսվարման եղանակին, նոր հասարակական հարաբերություններին: Առավել ևս` այն երկրներում, որտեղ ձևավորված են ինչ-որ ադաթներ, ինչպիսին մեր երկիրն է: Առավել ևս` այն երկրներում, որտեղ դեռ ձևավորված չէ տնտեսական էլիտան, մտավորական էլիտան, մշակութային էլիտան: Պատճառներ շատ կան, ժամանակ է պահանջվում, որ մենք կարողանանք հասնել ամբողջական մրցակցության:

– Մեր ադաթներ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Խնամիաբարեկամական կապերը: Իհարկե, դա կա մեր երկրում, և պետք չէ աչքերը փակել և բացի սեփական անձից` բոլորին մեղադրել: Վստահ եմ, որ ես էլ, դուք էլ ունենք այդ ադաթին ենթարկվելու և հաշվի նստելու մշակույթը:

– Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին չհաջողվեց հավասար պայմաններ ստեղծել, ինչո՞ւ եք համոզված, որ Հ. Աբրահամյանին կհաջողվի:

– Հ. Աբրահամյանն ավելի պրակտիկ մարդ է, ավելի մեծ փորձ ունի հենց այն տիրույթում, որը պատրաստվում է կարգավորել: Տ. Սարգսյանն ավելի տեսական ոլորտի մարդ էր: Իհարկե, նա ևս քաջ գիտակցում էր, որ սա խնդիրների խնդիրն է, բայց լուծելու հնարավորություններ ավելի ունի Հ. Աբրահամյանը:

– Տ. Սարգսյանը հայտարարելուց զատ` նաև օրենսդրական նախաձեռնություններ էր ներկայացնում: Օրինակ` պարտադիր աուդիտի և թափանցիկ գործելու հետ կապված մի շարք նախաձեռնություններ, իսկ Հ. Աբրահամյանը հայտարարեց, բայց օրինագիծ ներկայացրեց ԱԺ խոշոր ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտը հանելու մասին:

– Ինչ է, այդ Պարտադիր աուդիտի մասին օրենքն այս կառավարությունը հանե՞լ է: Այդպես չէ, կարդացեք, կհասկանաք:

– Դուք կարդացել հասկացե՞լ եք:

– Ես էլ չեմ կարդացել:

– Խոշոր ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտի անցկացումը չեղյալ է համարվում:

– Այդպիսի բան չկա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում