Who Scored-ն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ներկայացրել է եվրոպական առաջատար առաջնությունների հանդիպումներում ֆուտբոլիստների վիճակագրությունները, միջին գնահատականները 1 խաղի կտրվածքով:
Ահա և պարբերականը կազմել է առաջատար 5 առաջնություններում հանդես եկող լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը՝ ըստ միջին գնահատականի: Մխիթարյանի միջին գնահատականը 7.58 է:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2013/14թթ մրցաշրջանում Մխիթարյանը խփել էր 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Մխիթարյանի վիճակագրությունը հետևյալն է՝
Խաղեր – 29 (2 խաղում դուրս է եկել փոխարինման)
Գոլեր – 9
Գոլային փոխանցումներ – 10
Դեղին քարտեր – 6
Կարմիր քարտեր – 0
Ինքնագոլեր – 0
Կանոնների խախտումներ (իր նկատմամբ) – 44
Խաղից դուրս – 9
Առանցքային, սուր փոխանցումներ – 46
Գնդակի խլումներ (միջինը 1 խաղում) – 1.7
Կանոնների խախտումներ – 1.6
Անհատական անցումներ – 2.9
Հարվածներ – 2.3
Սեփական դարպասն ուղղված հարվածի արգելափակումներ – 0.1