Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի ամենակարևոր ու ամենատրորված ծրագիրը

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պատրաստել է իր ծրագիրն ու ներկայացրել խորհրդարանին: Անկեղծ ասած` ծրագիրը չեմ ընթերցել, նույնիսկ աչքի չեմ անցկացրել, չեմ փորձել համեմատել նախորդ և ներկա կառավարությունների ծրագրերը: Դա իմաստ չունի:

Ծրագրերն իմաստ ունեն մի երկրում, որտեղ իմաստ և առաքելություն ունեն օրենքները, և մասնավորապես` Քրեական օրենսգիրքն ու Ընտրական օրենսգիրքը: Եթե երկրում քրեական հանցագործները ձևավորում են խորհրդարան ու կառավարություն, նրանց ներկայացրած ծրագրերը բացարձակ իմաստ չունեն, որովհետև ծրագրերով առաջնորդվում են այն երկրներում, որտեղ ընտրական մեխանիզմն է աշխատում, որտեղ ընտրություններ են տեղի ունենում իրականում, որտեղ տեղի է ունենում հավասար քարոզարշավ, որտեղ ընտրակաշառք բաժանողների ձեռքը բռնում են, պատասխանատվության ենթարկում նրանց, ապահովում են ընտրարշավ առանց վարչական ռեսուրսների, առանց քրեական թաղային հեղինակությունների, ուր քաղաքացին գնում է ընտրատեղամաս, քվեարկում է ըստ իր մտքի և խղճի, հետո այդ քվեարկությունը հաշվում են ըստ օրենքի, հետո ըստ օրենքի էլ արձանագրում և հռչակում հաղթողին, կամ ըստ օրենքի էլ քննում են պարտվողների բողոքները:

Նման պայմաններում ծրագրերը դառնում են կարևոր, որովհետև քաղաքացին դատում է քաղաքական ուժերին ըստ ծրագրերի, հռչակված նպատակների, տրված խոստումների, ու քաղաքական ուժերն էլ գիտեն հստակ, որ եթե քաղաքացու առաջ տրված ծրագրային խոստումները չկատարվեն, ապա հաջորդ ընտրարշավին քաղաքացին ականջ չի դնի իրենց խոսքերին և կքվեարկի հակառակորդների, մրցակիցների օգտին, իրենց դուրս թողնելով իշխանությունից:

Հայաստանի քաղաքական դաշտում, Հայաստանի իշխանության մեջ համոզված են հակառակում: Այսինքն` ինչ էլ անի, ուզի, թե չուզի քաղաքացին, միևնույն է` ամենակարևորն այն է, թե ինչ կորոշեն իշխանությունները, ինչպես կբաժանեն խորհրդարանական մանդատները կամ կառավարական պորտֆելները, իսկ հետո պարզապես ըստ այդ որոշումների կհարմարեցվեն ընտրությունների քվեաթերթիկները, կհաշվվեն ձայներն ու կկազմվեն արձանագրությունները: Իսկ ընտրակեղծարարության դեմ բողոքներին ի պատասխան իշխանությունները կասեն՝ փաստեր բերեք, փաստեր:

Այդպիսի երկրում բացարձակապես իմաստ չունի կառավարության ծրագիրը, իմաստ չի ունեցել երբեք: Հայաստանի որևէ կառավարություն, որևէ մի իշխանություն պատասխան չի տվել հասարակության առաջ իր ծրագրերի իրականացման համար: Որովհետև այդ պատասխանն անիմաստ է: Ինչ պատասխան տալ, եթե վաղն, ասենք, կեղծելու ես ընտրություններն ու վերարտադրվելու կամ վերանշանակվելու: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն, օրինակ, կարող է խոստանալ, որ քաղաքացիների աշխատավարձերը հնգապատկելու կամ տասնապատկելու է: Ենթադրենք` չկատարեց խոստումը: Ի՞նչ է անելու, հրաժարակա՞ն է տալու: Դե իհարկե` ոչ, եթե դա չորոշվի իշխանական կուլիսներում, եթե ներիշխանական ինտրիգների արդյունքում հարկ չլինի թողնել վարչապետի պաշտոնը: Այնպես որ, ոչ մի նշանակություն չունի, թե ինչ ծրագիր է գրել Հովիկ Աբրահամյանը, ինքն է գրել, թե արտագրել է, կամ անգիր արել, այդ ծրագրով ինչ է խոստացել, ում է խոստացել:

Ընդհանրապես, Հայաստանում կա մի կարևոր ծրագիր, որը քանի դեռ գործի չի գցվել ամբողջությամբ, որևէ այլ ծրագիր, ինչին էլ որ դա վերաբերի, չի կարող զարգացում և համակարգային առաջընթաց ապահովել: Այդ ծրագիրը Սահմանադրությունն է, որով առաջնորդվում է ցանկացած նորմալ երկիր, և որով առաջնորդվելը թշվառությունից ու անհաջողությունից վեր է հանել բազում երկրների, բազում հասարակությունների, դարձրել նրանց ժամանակակից, պրոգրեսիվ պետություն: Մյուս բոլոր ծրագրերը կարող են աշխատել հօգուտ հասարակության միայն այն դեպքում, երբ գործում, աշխատում է այդ ծրագիրը՝ Սահմանադրությունը:

Հայաստանում այդ ծրագիրը պատռում են ամեն չորս կամ հինգ տարին մեկ, պատռում են ամեն մի քաղաքացիական բողոքի ժամանակ, պատռում են ամեն օր պաշտոնավարելիս՝ համատեղելով բիզնեսն իշխանության հետ: Հայաստանում կառավարության ծրագիր են ներկայացնում մարդիկ, որոնք ամեն օր խախտում են Սահմանադրություն ծրագիրը ու հանդիսանալով բիզնեսմեն, ստանձնում են նաև կառավարության անդամի պարտականություններ:

Սահմանադրությունն ամեն օր խախտող այլ մարդիկ էլ խորհրդարանում քվեարկելու են այդ կառավարության ծրագրի, իրականում ընդամենը թատերական պիեսի օգտին, իսկ գուցե նաև ֆանտաստիկ գրականության, չգիտեմ, չեմ ընթերցել, ինձ չի հետաքրքրել կառավարության ծրագիրը՝ քանի դեռ այն ներկայացնում են կառավարություններ, որոնք ամեն օր տրորում են ամենակարևոր ծրագիրը՝ ՀՀ Սահմանադրությունը:

 

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում