Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանին կարելի է նույնիսկ համարել ղարաբաղյան հակամարտության կողմ. Սվանթե Քորնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Անվտանգության ու զարգացման քաղաքականության ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, անվտանգության, կովկասյան խնդիրներում մասնագիտացած քաղաքագիտության դոկտոր, առաջատար քաղաքական վերլուծաբան Սվանթե Քորնելը։

-Պարոն Քորնել, վստահ եմ՝ ծանոթ եք «Կարնեգի» կենտրոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթին, որով նա ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկյան վեց կետերը, որոնք, ըստ էության, ոչնչով չէին տարբերվում Մադրիդյան սկզբունքներից: Առաջին անգամ էր, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկը նման անդրադարձով հանդես եկավ՝ ներկայացնելով իր երկրի մոտեցումները: Ո՞րն էր, ըստ Ձեզ, ամերիկյան այս նախաձեռնության նպատակը:

-Ես կարծում եմ, այս ելույթի համար երեք առիթ կար: Առաջին հերթին, ինչպես նշվել էր, հրադադարի 20-ամյակը, որը որոշակիորեն շարժել է Վաշինգտոնի հետաքրքրությունը հակամարտության հանդեպ: Երկրորդը՝ Արևելյան Եվրոպայում շարունակվող ՌԴ-Արևմուտք հակամարտությունը, որը բարձրացրել է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Եվրասիայում չլուծված հակամարտությունների նկատմամբ: Երրորդ գործոնն իհարկե այն է, թե ինչպես է ԱՄՆ-ն հարաբերվում Ռուսաստանի հետ ԼՂ հակամարտության բանակցությունների հարցում: Կարծում եմ՝ այս երեք պատճառներն են:

ԱՄՆ-ն խնդիր ունի ցույց տալու, որ ինքն ակտիվ է և ոչ թե չեզոք դիտորդ խաղաղարական գործընթացում, ինչը շատ է քննադատվել: Իմ կարծիքով՝ պատճառներն ու դրանցից հետևող նպատակները սրանք էին:

-Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ միջնորդական առաքելությունը ԼՂ հակամարտության բանակցություններում և դրանցից դուրս, ինչպե՞ս պետք է կողմերը պահպանեն իրենց անկախությունը:

-Ռուսաստանին կարելի է համարել նույնիսկ հակամարտության կողմ։ ՌԴ-ն անկախ կամ չշահագրգռված խաղացող չէ։ Ռուսաստանն այն երկիրն է, որը գործում է իր սեփական հետաքրքրություններից ելնելով, ժամանակ առ ժամանակ քայլեր է անում Հայաստանին ընդառաջ, ժամանակ առ ժամանակ՝ Ադրբեջանին ընդառաջ: Ինչպես Դուք տեսաք անցնող տարվա ընթացքում՝ Ռուսաստանը վաճառում է սպառազինություն և Ադրբեջանին, և Հայաստանին, ինչը համատեղելի չէ Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերակատարության հետ:

Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են իր լծակները և Հայաստանի, և Ադրբեջանի նկատմամբ պահպանելուն և ազդեցությունը պահպանելուն, պահպանելու համար տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան: Ռուսաստանը դա անում է հաջողությամբ, և դրա օրինակն է Հայաստանի որոշումը Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և ՄՄ-ին միանալու վերաբերյալ: Ուշադրության արժանի է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին միանալու որոշման կայացման կամ դրա մատուցման ձևը: Նախագահ Սարգսյանը Մոսկվայում, առանց իր կառավարությանը տեղեկացնելու, Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՄՄ-ին միանալու մասին մի քանի շաբաթ Պուտինի Բաքու կատարած բավական ընդարձակ այցից առաջ: Սա և շատ այլ գործընթացներ ցույց են տալիս, թե որքանով է Ռուսատանին հաջողվել օգտագործել իր ազդեցությունը այս երկրու երկրների նկատմամբ՝ թուլացնելով նրանց անկախությունը, պահպանելով հակամարտության շարունակականությունը:

-Պարոն Քորնել, Ձեր մատնանշած անվտանգության կախվածության արդյունքում էլ Հայաստանը տեղի տվեց ռուսական ճնշումներին: Ինչո՞ւ չկա Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին համարժեք անվտանգության երաշխիք Արևմուտքի կողմից, քանի որ եթե չկա, մնում է արդարացնել Հայաստանի իշխանությունների քայլը դեպի Ռուսաստան, որից ծայրաստիճան կախվածությունը Հայաստանին այլ ելք չի թողնում:

-Այո, սա մի բան է, որի ուղղությամբ կա ուշադրություն: Բայց դա Հայաստանի որոշումն էր, Հայաստանի որոշումն էր նաև ընդունել Ռուսաստանի անվտանգության երաշխիքները: Այստեղ երկու խնդիր կա: Առաջինն այն է, որ Ուկրաինայի և Վրաստանի օրինակով տեսնում ենք, որ հրաժարվելը Ռուսաստանի տրամադրած անվտանգությունից կամ առաջարկներից վտանգի տակ է դնում երկիրը: Այսօր հետևյալ հարցն է առաջանում, թե որքանո՞վ կարող է Հայաստանը իրեն հեռու դնել Ռուսաստանից և կամ նույնիսկ ընդունել այլ անվտանգության երաշխիքներ, եթե դրանք հասանելի լինեն:

Այս հարցը ևս մի պահ մի կողմ թողնելով՝ ասեմ, որ Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքները թույլ են տալիս Հայաստանին պահպանել ԼՂ-ի և մյուս օկուպացված տարածքների նկատմամբ ռազմական վերահսկողությունը, այնինչ արևմտյան կառույցները անվտանգության երաշխիքներ տրամադրելու դեպքում կպահանջեն նաև հակամարտության հանգուցալուծում, ինչ-որ զիջումներ, որոնք կխախտեն առկա ստատուս քվոն:

Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկու ընտրության հնարավորություն: Ի՞նչն է նրանց համար կարևոր՝ իրենց անկախութու՞նը, թե՞ ԼՂ-ի նկատմամբ տարածքային վերահսկողությունը: Կարծում եմ, որ Հայաստանն արել է իր ընտրությունը՝ ԼՂ-ի նկատմամբ վերահսկողությունը նրա համար առավել կարևոր է, քան ՀՀ-ի անկախությունը: Ինչպես գիտեք՝ ՌԴ ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ փորձում է Ադրբեջանին ակնարկել, որ եթե փոխեն արտաքին քաղաքականությունը, միանան Եվրասիական միությունը, գուցե ՌԴ-ն կարողանա գտնել ԼՂ հակամարտության լուծումը, որը կլինի Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակում: Կան մարդիկ Բաքվում, որոնք կցանկանան դա անել, բայց երկրի ղեկավարությունը նախընտրում է լինել անկախ՝ առանց ԼՂ-ի կամ ԼՂ-ի վերադարձման մասին խոստումների: Սա է էականն, ըստ իս:

-Պարոն Քորնել, բայց չէ՞ որ Հայաստանին անվտանգության երաշխիքների առնչությամբ առաջարկներ չեն էլ եղել։ Հայաստանն, ըստ էության, ընտրության հնարավորություն չի ունեցել:

-Շատ բան էլ կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք անվտանգության երաշխիքներ ասելով: Այն երաշիքները, որ Արևմուտքը կարող է տրամադրել, նույն բնույթի չեն, ինչ Ռուսաստանն է տրամադրում: Անվտանգության երաշխիքները գալիս են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խոր ինտեգրացիայից հետո, իսկ Հայաստանը հստակ որոշում է կայացրել, որ հետաքրքրված չէ ՆԱՏՕ-ի ինտեգրացիայով, որը կտաներ դեպի ՆԱՏՕ-ին անդամակցության:

Եվրոպական պաշտոնյաները շատ հետևողական կերպով օգնում էին հասնել բարեփոխումների Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար, բայց Հայաստանը փոխեց իր քաղաքականությունը: Չես կարող սպասել, թե երբ Արևմտյան երկրները կգան ու կառաջարկեն անվտանգության երաշիքներ. կա հայկական քաղաքականություն, որն ընտրել է այլ միություն՝ ՀԱՊԿ: Եթե Հայաստանն այլ անվտանգություն է ուզում, ապա պետք է քաղաքականությունը փոխվի, բայց ներկայումս տրամաբանական չէ գալն ու միջամտելը:

-Պնդումներ կան, Դուք ևս, վստահ եմ, լսել եք դրանց մասին, որ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու որոշումը կայացվել է ռուսական ճնշումների ներքո և հենց այդ անվտանգության բացի հետևանքով, թեև մինչ այդ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ՝ առանց անվտանգության երաշխիքների: Ինչպե՞ս կարող էր հաղթահարել այդ ճնշումները:

-Ես այս հարցից հետո ևս գալիս եմ իմ սկզբնական պնդմանը: Կարևոր է, թե ինչն է կարևոր Հայաստանի համար՝ անվտանգությո՞ւնը, անկախությո՞ւնը, թե՞ ԼՂ-ի նկատմամբ վերահսկողությունը: Եթե Հայաստանն ուզում է պահպանել իր վերահսկողությունը ԼՂ-ի և օկուպացված տարածքների նկատմամբ, ապա պետք է լինի Ռուսաստանի հետ միությունը՝ ի հաշիվ ՀՀ ինքնիշխանության: Եթե հակամարտության հարցում այլ քաղաքականություն ունենա, ապա կլինի Արևմուտքի հետ այլ հարաբերություն:

-Պարոն Քորնել, կարո՞ղ ենք ամերիկյան ակտիվությունը ԼՂ հակամարտության հարցում վերագրել այն հնարավոր գործարքին, որը կարող է կնքված լինել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև Ղրիմի փոխարեն:

Ոչ, ես չեմ տեսնում նման որևէ գիծ: Սա ԱՄՆ կառավարության աշխատելաոճը չէ: Երկրորդ՝ ես չեմ կարծում, թե ԱՄՆ-ի համար ներկայումս ԼՂ հակամարտությունն ավելի կարևոր չէ, քան Ուկրաինան: Երրորդ՝ ԱՄՆ-ն չունի որևէ վստահություն ՌԴ-ի նկատմամբ, վստահ չէ, որ ՌԴ-ի հետ որևէ համաձայնություն կամ գործարք կհարգվի, հնարավոր չէ հստակ ասել, որ գործարքի արդյունքում ստանձնած պարտավորությունները մինչև վերջ Մոսկվան կպահպանի: Եթե չկա վստահություն՝ չկա նաև գործարքի գնալու ցանկություն: Սրանք տարբեր հարցեր են:

Ի՞նչն է նրանց կապում, կապում է հետևյալը. Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Արևմուտքում տարածաշրջանի վերաբերյալ ձևավորել է նոր մտածելակերպ: Սա ընդգրկում է նոր մտածելակերպ չլուծված հակամարտությունների հարցում, որ անհրաժեշտ է պրոակտիվ մոտեցում և հենց ԼՂ հակամարտության հարցի վերաբերյալ: Թեև դեռ վաղ է այս մասին խոսելը, քանի որ ԱՄՆ-ի ողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա: Մյուս մի քանի ամիսների ընթացքում մենք միայն կտեսնենք ավելի պարզ պատկեր, թե ինչ է առաջարկվելու տարածաշրջանի մյուս երկրներին:

-Խոսակցություններ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի տապալման հնարավորության մասին. Պնդում են, որ դրան են նպաստում թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

-Մինսկի խումբ ձևաչափը հիանալի գործիք է ԼՂ ստատուս քվոյի պահպանության հարցում, որը ապահովում է «ոչ պատերազմ» վիճակը: Խնդիրն այն է, որ ձևաչափի փոփոխության ուղղությամբ ցանկացած քայլ հանգեցնելու է ՌԴ-ի՝ որպես միջնորդի կարգավիճակի փոփոխությանը: Եթե Ռուսաստանը այլևս միջնորդ չէ, ապա գուցե ՌԴ-ն ավելի շատ խոչընդոտող է, թեև այսօր ևս այդպես է։ Բայց ես ֆորմատի փոփոխության հիմքեր չեմ տեսնում մոտակա ժամանակաշրջանում: Իհարկե, տարիների ընթացքում այն կկորցնի իր դերակատարությունը. եթե հակամարտությունը շարունակվի, ապա բանակցությունները ևս անիմաստ կդառնան:

– Ուորլիքի ներկայացրած վեց տարրերը, որոնք, ըստ էության, Մադրիդյան սկզբունքների արտացոլումն են, բացասական արձագանքներ ստացան և Հայաստանում, և Ադրբեջանում: Ի՞նչ է սա նշանակում՝ որ Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների սեղանի փաստաթուղթ, այլևս աշխատող չե՞ն:

-Ուորլիքը ներկայացրել է կետեր, որոնք բանակցությունների մասն են կազմում այսօր։ Կողմերը կարող են համաձայնել կամ չհամաձայնել՝ դա այլ հարց է, բայց դրանք այսօր սեղանին են ու բանակցությունների մաս են կազմում, ուստիև աշխատող են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում