Հանրապետության տարածքում՝ մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում` մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: