Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը սահմանային Արաքս գետի վրա մեկնարկելու է հայ-իրանական համատեղ երկու հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի ու ջրային պաշարների զագացման ազգային ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Մուհամեդ Ռեզա Ռեզազադեն:
Վերջինիս խոսքերով՝ հիդրոէլեկտրակայանների կառուցման հիմնարկեքին ներկա են գտնվելու Հայաստանի և Իրանի պաշտոնատար անձինք: Նա հավելել է, որ հիդրոէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմելու է 260 մեգավատտ՝ ընդգծելով, որ դրանցից մեկը գտնվելու է Մեղրիում (հայկական կողմ), իսկ մյուսը՝ Կարաչիլարում (իրանական կողմ):
Նախնական հաշվարկներով, մոտ 330 միլիոն դոլար արժողությամբ, 130 մեգավատ հզորությամբ և տարեկան 800 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության կարողություն ունեցողՄեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվելու է իրանական կողմը: Կառուցումից հետո այն 15 տարի կշահագործի իրանական ընկերությունը, որից հետո հիդրոէլեկտրակայանն անհատույց կհանձնվի Հայաստանին: Այդ ժամանակահատվածում արտադրված ողջ էլեկտրաէներգիան կարտահանվի Իրան։
Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման հիմնարկեքը պետք է տեղի ունենար այս տարվա օգոստոսի 22-ին, սակայն դրան խանգարեց օգոստոսի 12-ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը:










































