Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բորուսիա»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն կիսվել է տպավորություններով:
«Դժվար խաղ էր, քանի որ մենք խաղում էինք հիանալի թիմի դեմ, որը նույնպես սիրում է գնդակ պահել: Բաց խաղ էր ու հիանալի ներկայացում: Չեմ կարծում, որ հաշիվն արտացոլում է այն, թե ինչքան լավ մենք խաղացինք: Երկրորդ կեսն ամբողջովին մեր ակտիվում պետք է գրանցել:
«Բորուսիա»-ն նույնպես շատ լավ թիմ է, դրա համար էլ խաղը այդքան բարդ ստացվեց: Այս խմբում դեռ ամեն ինչ առջևում է, ու մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել: Մենք պետք է վստահ լինենք մեր ուժերին»,- Պեպեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հենց Պեպեն խփեց «Ռեալ»-ի երկու գոլերից մեկը:










































