Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ս.Սարգսյանը սպասում է մարտի 17-ին

Անցյալ տարի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և ընդդիմախոսներին բաժանելով երեք խմբի, բացել էր փակագծերը և «բացատրել», թե ինչպիսին է ընդդիմությունը…

«Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետևողական կերպով և մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին` նրանց ձևակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական քարոզչության էջերում: Ընդգծում եմ. խոսքը մեր բանակում առկա խնդիրների առարկայական քննադատությանը չի վերաբերում: Այդ քննադատությունը մենք համարում ենք բնական և կարևոր: Հենց դրա կարևորության գիտակցումով է, որ մեր Զինված ուժերն օր օրի այդքան բաց են դառնում հասարակության համար: Տվյալ դեպքում խոսքը բոլորովին այլ երևույթի մասին է: Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս»:

Այս ելույթից ուղիղ երեք ամիս անց, մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքից հետո օրերս Ծաղկաձորում «Գյուղատնտեսության զարգացման 2011թ. ծրագրերը և խնդիրները» թեմայով խորհրդաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանը շեշտակիորեն այլ գնահատականներով հանդես եկավ: Նա նշեց, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են քննադատություններ, առաջարկություններ լսել. «Ընդդիմության դերը կայանում է հենց նրանում, որպեսզի տեսնի խնդիրները, քննադատի և հաջորդ ընտրություններում, ունենալով կողմնակիցների մեծ բանակ, դառնա իշխանություն և այսպես շարունակ»: Ապա Ս.Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում. «Համարում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն: Հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում, և ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն: Ասածս որպես ռևերանս չընդունեք, բայց, փա՛ռք Աստծո, շատ պարագաներում ե՛ւ այս կողմում, ե՛ւ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա Հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերխնդիր»:

Եվ այսպես, ի՞նչը ստիպեց Ս.Սարգսյանին ընդդիմության նկատմամբ «ռևերանսներ» անել, սակայն հաջորդ օրը Հայ ազգային կոնգրեսի համակիր, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի ձերբակալման հրահանգ տալ: Նախևառաջ պետք է փաստել, որ 2008թ. մարտի 1-ի հանրահավաքից երեք տարի անց Երևանի փողոց դուրս եկած բազմությունը, որը քանակությամբ չէր զիջում երեք տարի առաջ նույն օրը Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածների թվին` իսկապես անակնկալ էր իշխանությունների համար: Սրան եթե գումարենք նաև հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ կուտակված անվստահության աճն ու սոցիալական ճգնաժամային իրավիճակը երկրում, ապա պարզ է, որ իշխանությունները հստակ վտանգ էին զգում և այդ ուղղությամբ որոշ քայլեր իրականացրեցին:

Բայց Ս.Սարգսյանը ըստ արժանվույն հանդես գալու ճանապարհին չմոռացավ նաև միջազգային հանրությանը, ում տեսակետի հետ մշտապես փորձում է «հաշվի նստել»` միայն քարոզչական նկատառումներից ելնելով և պարբերաբար մեսիջներ է հղում այդ ուղղությամբ: Նախ Ս.Սարգսյանը ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից առաջ` ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի այցից առաջ, փորձեց ամրագրել, որ երկրում ազդեցիկ ընդդիմություն կա` «վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն», և ինքն էլ դրա հետ հաշվի է նստում: Մի ուշագրավ հանգամանք ևս` Ս.Սարգսյանն իր հայտարարության բովանդակությամբ գրեթե կրկնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին երկու ելույթների բովանդակությունը: Հիշեցնենք, որ դեսպանը կարևորել էր, որ իշխանությունները պետք է ականջալուր լինեն ընդդիմության առողջ քննադատությանը…

Ստացվում է, որ Ս.Սարգսյանը արտաքին աշխարհի համար արեց հայտարարություններ, որոնք Արևմուտքը ցանկանում է լսել, սակայն ներսում` նա իրականացնում է քայլեր, որոնք փաստում են այն մասին, որ իշխանությունը ամենևին էլ չի փոխել խաղի կանոնները: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլին և Ս.Սարգսյանի` ԼՂ խնդրի մոտալուտ կարգավորման հնարավորությունների մասին վերջին ակնարկին, ապա այստեղ ևս չի կարելի բացառել, որ միջազգային հանրությունը այս հնարավորության կյանքիկոչման ճանապարհին Ս.Սարգսյանին որոշակի քարտ-բլանշի հնարավորություն տված լինի:

Ամփոփելով` կարող ենք փաստել, որ Ս.Սարգսյանը մի քանի օրից Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքից առաջ արձանագրեց, որ ուշիուշով սպասելու և հետևելու է մարտի 17-ին ընդդիմության հետագա անելիքներին:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում