ԱՄՆ-ին «հստակ ապացույցներ» են անհրաժեշտ այն բանի մասին, որ Ռուսաստանը հեռացրել է իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանից: Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չի ցանկացել նշել իր անունը:
Նրա խոսքերով` Վաշինգտոնը կողջունի Մոսկվայի նման քայլը «հստակ ապացույցների» առկայության պայմանով, որ ռուսական զորքերն իսկապես հեռացել են Ուկրաինայի հետ սահմանից:











































