Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արա Նռանյան. «Նեոլիբերալ-բոլշևիզմ»

«Կառավարության այս վիճահարույց որոշումն առաջացնում է բազմաթիվ հարցականներ: Առնվազն տարօրինակ է, երբ իրեն ազատական հռչակող տնտեսական թիմը պատրաստվում է կիրառել շուկայական տնտեսության տարրական սկզբունքներին հակասող քաղաքականություն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` անդրադառնալով կառավարության այն որոշմանը, ըստ որի` եթե 30 օրվա կտրվածքով 30 և ավելի տոկոսով որևէ ապրանքի գին աճում է, ապա կառավարությունն է սահմանում դրա գինը` մինչև 90 օրով:

«Ավելին, այս քաղաքականությունը շատ հեռու է և հակասում է տնտեսությունում պետական միջամտության և պետական աջակցության այն ռազմավարությունից, որի կրողն են ձախ քաղաքական ուժերը, այդ թվում` Հայ հեղափոխական դաշնակցությունը: Գոյություն ունեն գների վրա ազդելու կամ գնագոյացմանը միջամտելու բազմաթիվ այլ քաղաքակիրթ միջոցներ, քան առաջարկում է կառավարությունը:

Իսկ հարցերն այսօր շատ են: Ինչու 30 տոկոսանոց շեմ և ինչ է լինելու օրինակ 29 կամ թեկուզ 20 տոկոս գնաճի դեպքում: Չէ՞ որ ամսական 20 տոկոսը նույնպես խայտառակ գնաճ է:

Հաջորդ հարցադրումը վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ է տեղի ունենալու 90 օր հետո, երբ կառավարության` գները պարտադրելու ժամկետն անցնի: Արդյոք չի՞ նշանակում, որ տնտեսվարողը կարող է առանց մտահոգության բարձրացնել գները: Ի վերջո ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ կառավարությունը վարում է անկանխատեսելի քաղաքականություն և իր իսկ վտանագավոր գործողություններով կարող է վտանգել երկրի տնտեսությունը: Այս դեպքում մենք կունենանք ոչ թե բարձր գներով ապրանքներ, այլ ապրանքային դեֆիցիտ:

Եթե Հայաստանում որևէ ապրանքային շուկայում բացակայում են մրցակցային հարաբերություններ, ապա պետք է ոչ թե արհեստականորեն զսպել գները, այլ ապահովել մրցակցությունը: Իսկ եթե մրցակցությունն ապահոված է, քո միջամտությունը գներին պարզապես կնշանակի հարված հասցնել տնտեսվարողներին, որոնք, գործելով մրցակցային պայմաններում, պետք է վաճառեն ապրանքներ ավելի էժան, քան ի վիճակի են: Իսկ դա նշանակում է, որ տնտեսվարողն պարզապես կարող է հրաժարվել ինքնարժեքից ցածր վաճառելուց: Արդյունքում ընդհանրապես մենք կհիշենք վաղուց մոռացված բառը` դեֆիցիտը:

Գնային առաստաղի սկզբունքի կիրառումը, ինչը որոշ պայմաններում համարում եմ ընդունելի, կարող է գործադրվել միայն նախօրոք խաղի կանոնները սահմանելու դեպքում: Կառավարությունը հենց սկզբից պետք է հռչակի իր քաղաքականության մասին այս կամ այն ապրանքային շուկայում: Դրանից հետո տնտեսվարողն ինքը կորոշի մտնե՞լ այդ խնդրի մեջ, թե՞ ոչ: Այնինչ կառավարության այսօրվա ցանկությունը հետևյալն է. արտադրեք կամ ներկրեք ապրանքներ ինչպես ուզում եք, իսկ մենք հետո կորոշենք ինչպես եք այն վաճառելու:

Կարծում եմ, որ սա կառավարության կողմից վատ մշակված և չհիմնավորված հերթական քայլն է, որի նպատակն է հասարակությունում գնաճի դեմ պայքարելու պատրանք ստեղծել` հուսալով, որ այդ ահռելի գնաճը` 30 տոկոսի չափով, տեղի չի ունենա: Իսկ եթե հանկարծ տեղի ունեցավ, ապա դա լավագույն առիթն է սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու և որոշ տնտեսվարողներին «պատժելու» համար: Իսկ այդ գործելաոճը արդեն նեոլիբերալ-բոլշևիզմ է»,- նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում