Իրանական ISNA լրավական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թեհրանի բանտերից մեկում մահապատժի է ենթարկվել 10 մարդ: Նրանք մեղավոր են ճանաչվել մոտ 100 տոննա թմրանյութերի ապօրինի շրջանառման ու վաճառքի մեջ, ինչի համար էլ ստացել են առավելագույն պատժաչափ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, դարձալ Թեհրանի բանտերից մեկում մահապատժի էին ենթարկել 10 մարդու, որոնց մեղավոր էին ճանաչել ավելի քան 2 տոննա թմրանյութերի ապօրինի շրջանառման ու վաճառքի մեջ:
Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրանում մահապատժի է ենթարկվել 488 մարդ, որոնց 33 տոկոսի դեպքում դրա պատճառ է հանդիսացել թմրանյութերի մաքսանենգությունը, իսկ 13 տոկոսի դեպքում՝ բռնաբարությունը:










































