Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ կանգնեցվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան։ Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների և քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի նախաձեռնությամբ սկսվել է իրագործվել 2011-ին:
Բրոնզից և գրանիտից պատրաստված հուշարձանի հեղինակը՝ Դանիել Վարուժան Հեճինյանը, նշում է. «Քարը և բրոնզը խորհրդանշում են մարմնի և հոգու միասնությունը»:
Հուշարձանին անգլերենով արձանագրված է. «Հանգույց առ հանգույց հայ ժողովրդի ձեռքերը հյուսում են պատմությունը: Հակառակ Ցեղասպանության ցավին և սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը և երազանքները, քանի որ նա ծաղկում է և բարգավաճում»:
Նաև անգլերենով և հայերենով գրված է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին – 1915-1923»: