Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Աշխատանքային ճաշկերույթի ժամանակ կողմերը քննարկել են առևտրա-տնտեսական ոլորտում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող մի շարք այժմեական խնդիրներ:
Քննարկման առարկա են դարձել նաև տարածաշրջանային խնդիրները, այդ թվում նաև Իրաքում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Նշվում է, որ վաղը Մեդվեդևն ու Էրդողանը կշարունակեն իրենց բանակցությունները, որոնք այս անգամ տեղի կունենան ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում:
Հիշեցնենք, որ վաղը 1921 թվականի Մոսկվայի` ռուս-թուրքական պայմանագրի 90-րդ տարելիցն է: