Քիչ առաջ Ազատության հրապարակում գտնվող և հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին ՀԺԿ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու «Լիբերալ» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Այնուհետև Ազատության հրապարակ եկավ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Երբ նա հարցրեց Ր. Հովհաննիսյանին, թե ինչո՞ւ է վերջինս միանգամից նման ծայրահեղ քայլի` հացադուլի, դիմել, «Ժառանգության» հիմնադիրը պատասխանեց, թե այս որոշումը հասունացել է երկար ժամանակվա ընթացքում:
Նշենք, որ ոստիկանները հավաքված են հրապարակից Մաշտոցի պողոտա տանող հատվածում, սակայն նրանց թիվը շատ չէ: