«Առաջին լրատվականի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը այսօր գիշերելու է ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած բաց քաղաքացիական ժողովի ժամանակ նա հացադուլ էր հայտարարել:
«Հայաստանը գտնվում է այն վիճակի մեջ, որ հայ ժողովուրդը պետականությունը կորցնելու վտանգի տակ է»,- մեզ հետ զրույցում նշեց Ռ. Հովհաննիսյանը: Հարցին, թե քանի՞ հոգի են իր հետ հացադուլի նստելու ազատության հրապարակում, «Ժառանգության» հիմնադիրը պատասխանեց, թե զորակցությունը բավականին շատ է, բայց ինքը չէր ուզենա, որ որևէ մեկը միանար հացադուլին:
Նշենք, որ մինչ 20:00 Ազատության հրապարակում ոչ մի ոստիկան չկար: