ԵԱՀԿ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Ջոզեֆ Դեբոնո Գրեհը այցով գտնվում են Ադրբեջանում: Այս մասին այսօր Trend գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակից:
Սպասվում է, որ այցը կշարունակվի մինչ մայիսի 21-ը:
Ծրագրվում է, որ այցի ընթացքում համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության, արդարդատության և ներքին գործերի նախարարների, գլխավոր դատախազի հետ: Նախատեսված են նաև հանդիպումներ կուսակցությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիետնամում է: