ԱՄՆ-ը պատրաստվում է խստացնել Հյուսիսային Կորեայի տնտեսական շրջափակումը և նրա հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառել, որպեսզի հասնի հանրապետության մեկուսացմանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը:
Պարբերականը գտնում է, որ, դատելով ԱՄՆ նախագահի թեկնածուների կոշտ հայտարարություններից, ամերիկյան ապագա կառավարությունը շարունակելու է թշնամական քաղաքականությունը ԿԺԴՀ-ի հանդեպ: Թերթն ընդգծում է, որ կորեացի ժողովուրդը Վաշինգտոնի ձգտումները «ծիծաղաշարժ» է համարում:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ, չնայած նախկինում ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշմանը, ԿԺԴՀ-ն կարողացել է ստեղծել այնպիսի միջուկային պաշտպանական համակարգեր, որոնք զսպել են թշնամիներին: Այս քաղաքականության շնորհիվ հանրապետության հզորությունը միայն աճելու է:
«Այդ պատճառով ԿԺԴՀ-ում փոփոխությունների սպասելը ամերիկյան կառավարության դատարակ երազանքներն են»,– նշում է «Նոդոն սինմունը»՝ կոչ անելով ԱՄՆ-ին դասեր քաղել անցյալից և հրաժարվել Հյուսիսային Կորեայի հանդեպ հնացած քաղաքականությունից:










































