Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիլի Լիվնին խոստովանել է, որ սեքսը եղել է իր աշխատանքի մի մասը «Մոսսադ» իսրայելական հետախուզությունում աշխատելու տարիներին, հաղորդում է բրիտանական Times-ը:
Լիվնին նշել է, որ զբաղվել է սեքսով բարձրաստիճան արաբ պաշտոնյաների հետ` Իսրայելի համար շահավետ տեղեկատվություն ստանալու համար:
Իսրայելի նախկին արտգործնախարարն այս բացահայտումներն արել է գլխավոր ռավին Արի Շաֆթայի հայտարարության նախօրեին, ով, հիմնվելով հուդդայական օրենքի վրա, իսրայելցի կանանց թույլ է տվել թշնամու հետ սեքսով զբաղվել` կարևոր տեղեկատվություն ստանալու նպատակով:









































