ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը շնորհավորել է իր մրցակից Միթ Ռոմնիին «վառ» քարոզարշավի կապակցությամբ:
Օբաման կարճ այցելություն է կատարել Չիկագոյի նախընտրական շտաբ, որտեղ հանդիպել է լրագրողների հետ և շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին աջակցության համար:
«Ես ցանկանում եմ շնորհավորել նահանգապետ Ռոմնիին վառ քարոզարշավի կապակցությամբ: Նրա կողմնակիցները ոչ պակաս խանդավառությամբ աջակցում են նրան: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ձայներ կհավաքենք հաղթանակի համար: Բայց վերջնական արդյունքում ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե արդյոք ընտրողները կգա՞ն ընտրատեղամասեր, թե՝ ոչ: Եվ ես կոչ կանեի բոլորին, անկախ քաղաքական կողմնորոշումից, գալ և օգտվել այդ թանկարժեք իրավունքից, որը շատ դժվարությամբ է ձեռք բերվել»,- ասել է Օբաման:











































