ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի կարծիքով` իր թիմը կարող էր մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին: Այդ մասին է հայտնում Marca-ն:
Ալ-Հելաիֆին նշել է, որ Լոնդոնի «Չելսի»-ն, որին փարիզյան ակումբը զիջել է մրցաշարի քառորդ եզրափակիչում, ամենևեին ուժեղ չէ ՊՍԺ-ից:
«Եթե մենք հաղթանակ տանեինք «Չելսի»-ի նկատմամբ, ապա կմասնակցեինք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչին: Ես ինքս մեծ հարգանքով եմ վերաբերում լոնդոնյան ակումբին, սակայն ներկայումս Եվրոպայում միայն երկու թիմեր են գերազանցում ՊՍԺ-ին` Մադրիդի «Ռեալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն»,- ասել է Ալ-Հելաիֆին:









































