Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է դանդաղեցնել և արագացնել ժամանակը, գրում է The Daily Mail-ը:
Նրանց կատարած հետազոտությունների համաձայն` գլխուղեղում ժամանակի զգացողության գործընթացն ապակենտրոնացված է. դրանով է բացատրվում, թե ինչու է փոխվում ժամանակի ընկալումը տարբեր իրավիճակներում:
Երբ մարդը գտնվում է ընկճախտային վիճակում, դա ազդում է այնպիսի քիմիական նյութերի քանակության վրա, ինչպիսին ադրենալինն է, որն ազդում է նեյրոնային ակտիվության մակարդակի վրա, ինչն էլ բավարար է ժամանակի զգացողության փոփոխության համար:










































