ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ից 11-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ից 10-ը գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝ նոյեմբերի 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ից 11-ը սպասվում է անձրև: